ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հակակոռուպցիոն համարձակ քայլեր՝ գնումների ոլորտում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ֆինանսների նախարարությունում հունվարի 25-ին հասարակական կազմակերպությունների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից իրականացված, ինչպես նաև 2017թ-ին նախատեսվող գործողությունների ու միջոցառումների շուրջ կազմակերպվել էր քննարկում: Ըստ կազմակերպիչների՝ դրանք միտված են կոռուպցիոն դրսևորումների բացահայտմանը, հակազդմանն ու կանխարգելմանը: Քննարկման ժամանակ ներկայացվել է նաև «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից այս տարվա հունվարի 21-ին ՀՀ վարչապետի ղեկավարությամբ կայացած Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստում քննարկված ՀՀ ֆինանսների նախարարության կարգավորման ենթակա ոլորտներին առնչվող խնդիրների լուծման ամփոփաթերթը:

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նշել է, որ կարճ ժամանակահատվածում իրենց կողմից պատրաստվել է ամփոփաթերթ, որով «Իրավաբանների հայկական ասոցացիա» ՀԿ-ի կողմից ներկայացված կարևոր փաստաթղթով վեր հանված 36 խնդիրների վերաբերյալ ներկայացված են գերատեսչության դիրքորոշումները և ընդունելի կետերի մասով կատարման կարգավիճակները: Ըստ այդմ՝ բարձրացված 36 առաջարկից 18-ն արդեն կատարված է, 6 առաջարկ ընդունելի է և կատարման ընթացքում է, որոնք արտացոլված են կառավարության ծրագրում, նախարարության գերակա խնդիրներում և միջոցառումների ցանկում:  4 առաջարկ  ընդունելի չէ, քանի որ բարձրացված խնդիրների մասով ռիսկերի նվազեցման այլ գործիքներ են սահմանվել, 1 առաջարկ լրացուցիչ քննարկման կարիք ունի,  7 առաջարկ ավելի լայն է ներկայացված եղել և գնումների ոլորտից դուրս է:

Արամյանն իր խոսքում նշել է նաև, որ իր ղեկավարած գերատեսչությունը խիստ կարևորում է կոռուպցիայի դեմ պայքարը և գործուն քայլեր է ձեռնարկում այդ ուղղությամբ՝ ապահովելով թե՛ գործունեության թափանցիկությունը և թե՛ շահերի բախման ինստիտուտների առկայությունն ու կիրառությունը:

«Մենք, ուսումնասիրելով նաև միջազգային փորձը, գնումների ոլորտում գնացել ենք համարձակ քայլերի՝ մեծ ուշադրություն դարձնելով կոռուպցիայի դեմ պայքարի ոսկե կանոնի 3 սկզբունքների պահպանմանը. դրանք են՝ գործընթացների թափանցիկության և հրապարակայնության ապահովում, հաշվետվողականության և պատասխանատվության համար համակարգերի ներդրում, հասարակության իրազեկվածություն»:

Քննարկմանը ներկայացվեցին նաև պետական գնումների ոլորտում իրականացված հակակոռուպցիոն գործողությունները: Մասնավորապես՝ պետական ներքին ֆինանսական հսկողության և պետական գնումների մեթոդաբանության վարչության պետ Սերգեյ Շահնազարյանն ընդգծեց, որ պետական գնումների ոլորտում իրականացված բարեփոխումները գնումների գործընթացում իրականացվող բոլոր գործողությունները և կայացվող որոշումները ցանկացած անձի համար տեսանելի լինելու նպատակ է հետապնդում, որտեղ կան նաև բողոքարկելու և փոփոխելու սկբունքները: Նա կարևորեց 3 հիմնական բարեփոխում. նախ՝ ներդրվել են մասնակիցների` իրենց փոխկապակցված այլ մասնակիցների հետ տվյալ գնման ընթացակագին միաժամանակ մասնակցելու հնարավորությունը բացառող, մասնակիցների՝ իրական սեփականատերերի բացահայտման, ինչպես նաև գործընթացներում որոշումներ կայացնող պաշտոնյաների կողմից գնման մասնակիցների հետ շահերի բախման դեպքերի բացահայտման համակարգեր:

Բացի այդ, բարձրացվել  է նաև գնումների համակարգի թափանցիկության աստիճանը, որի արդյունքում հրապարակվելու են մասնակիցների հայտերը և շահերի բախման բացակայության մասին հայտարարությունները, ինչը հանրությանը հնարավորություն կընձեռի գնահատելու դրանց արժանահավատությունը, իսկ անարժանահավատ տեղեկությունների հայտնաբերման դեպքում նախատեսվում են կիրառվել համապատասխան պատժամիջոցներ:

Գործընթացի թափանցիկ իրականացման նպատակով համակարգում իրականացվել են ֆունկցիոնալ և ինստիտուցիոնալ փոփոխություններ, որոնք ուղղված են գնման ընթացակարգերի կազմակերպման պայմանների հստակեցմանը, մրցակցության աստիճանի բարձրացմանը, էլեկտրոնային գնումների համակարգի ընդլայնմանը և արտադատական բողոքարկման անկախ և գործունակ համակարգի ձևավորմանը:  
Հանդիպման ավարտին նախարար Արամյանը, իր գոհունակությունը հայտնելով քննարկման մասնակից ՀԿ-ներին նախաձեռնությունների և համագործակցության համար, նշեց, որ առաջիկայում ևս կկազմակերպվեն նմանատիպ այլ հանդիպումներ, որտեղ կքննարկվեն «հստակ և չափելի» առաջարկներ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular