Ռուսաստանում կոնյակի արտադրությունը կարող է կրճատվել 30%-ով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆbusiness-magazine.online-ը գրում է, որ պատժամիջոցների պատճառով դադարեցվել է ֆրանսիական և իսպանական կոնյակի դիստիլյատների ներմուծումը Ռուսաստան։ Ինչպես գրում է Federal Business Journal-ը Gazeta.RU-ին հղումով, ռուսդական կանյակ արտադրողների 70%-ը կախված են դրանից։
Պակասորդը վերաբերում է ոչ միայն ներկրվող դիստիլյատին, այլ նաև հենց բուն այն խաղողին, որն արտադրվում է երկրում։
«Սոյուզկոնյակի» նախագահ Դմիտրի Չերնևի խոսքով, եթե մինչև ամառ լոգիստիկա չստեղծվի հարևան երկրներից դիստիլյատների մատակարարմամբ, ապա Ռուսաստանում կոնյակի արտադրությունը կարող է կրճատվել 30 տոկոսով։
Արտասահմանյան խաղողից պատրաստված եվրոպական դիստիլյատները փոխարինելու համար հաշվարկվում է օգտագործել Վրաստանի, Հայաստանի և Ուզբեկստանի արտադրանքը։ Նշվում է, որ ռուսական օրենսդրությունը նման հնարավորություն ընձեռնում է։ «Սոյուզկոնյակի» նախագահը նաև նշել է, որ կոնյակի արդյունաբերությունը խաղողի պակաս է զգում, քանի որ խաղողի ամբողջ բերքը ուղղվում է ռուսական գինիների արտադրությանը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը