ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տանը մուկ կար, որը հիմա չկա, օձն է կերել մկանը. Հանրային հեռուստաընկերության անդրադարձը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

armtimes.com-ը գրում է.

Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ՀՀԿ-ից դուրս գալը մեծ իրարանցում առաջացրեց քաղաքական դաշտում: Շրջանառվում են բազմաթիվ վարկածներ, թե  ինչով էր դա պայմանավորված, այսուհետ ինչ կանի նա եւ որ կուսակցությունում կամ քաղաքական պլատֆորմում կշարունակի իր գործունեությունը: Աբրահամյանը հաստատելով լուրը, թե դուրս է գալու ՀՀԿ-ից միաժամանակ հայտնել էր, որ մնալու է քաղաքականության մեջ:

Վարչապետի պաշտոնից նրա հեռանալուց հետո գրել էինք, որ Սերժ Սարգսյանի կողքին մնալու համար «Հովիկ Աբրահամյանը պետք է կոնկրետ կարգավիճակ եւ անելիք ստանա, հակառակ դեպքում ինքը կարող է հեռանալ Սարգսյանից» («Ովքեր կարող են լքել հանրապետականի Գործադիր մարմինը»):

Վաղը տեղի է ունենալու ՀՀԿ խորհրդի նիստը, որը սպասվում է դեռ 2016-ի նոյեմբերի 26-ի ՀՀԿ համագումարից հետո, սակայն  մինչեւ հիմա հետաձգվում էր: Նիստում, վերջապես, ընտրվելու են ՀՀԿ նախագահի առաջին եւ մյուս փոխնախագահները:

Աբրահամյանն ակնհայտորեն մինչեւ վերջին պահը պայքարել է ՀՀԿ-ում մնալու համար: Անցած քաղաքական ճանապարհը նրան իրավունք է տալիս կուսակցությունում բարձր կարգավիճակ ակնկալել, ավելին նա մի գործիչ է, որ կարող է ՀՀԿ-ն համարել իրենը, իրեն համարել ՀՀԿ-ինը: Ըստ ամենայնի, սակայն ընդդիմության հետ հայտնի ընդհատակյա կապերի պատճառով Սերժ Սարգսյանն անդառնալիորեն կորցրել է  վստահությունն Աբրահամյանի նկատմամբ, գուցե նաեւ խորապես վիրավորված է:

Դժվար է ասել, թե այս ընթացքում խնդրի շուրջ ինչ ներքին խմորումներ են եղել: Սակայն որպես վերջին` հուսահատ քայլ, թերեւս պետք է դիտարկել Հովիկ Աբրահամյանի այցը Մոսկվա: Այս այցի հնարավոր քաղաքական ենթատեքստին արդեն անդրադարձել ենք: Սակայն ստեղծված նոր իրավիճակը հուշում է, որ դրանով Աբրահամյանը փորձել է նաեւ շանտաժի ենթարկել Սարգսյանին, թե ինքը կարող է Սարգսյանի դեմ պայմանավորվածություններ ձեռքբերել Ռուսաստանում, հրապարակայնորեն փոխել ճամբարը, միավորել մի մեծ դաշինք Գագիկ Ծառուկյանի, Սեյրան Օհանյանի, ու մյուսների մասնակցությամբ եւ ընտրություններում տապալել Սարգսյանին: Ռոբերտ Քոչարյանին, իհարկե, պետք չէ մոռանալ:

Աբրահամյանի վերջին քայլերի մասին ճշգրտորեն տեղեկացնող կայքը երեկ գրեց, որ նախօրեին տեղի է ունեցել Հովիկ Աբրահամյանի հանդիպումը Սերժ Սարգսյանի հետ: «Հանդիպման ժամանակ քննարկվել են առաջիկա քաղաքական զարգացումների հետ կապված հարցեր, այդ համատեքստում Աբրահամյանը Սերժ Սարգսյանին հայտնել է իր՝ ՀՀԿ-ից դուրս գալու մտադրության մասին: Սերժ Սարգսյանը չի առարկել»,- գրել էր լրատվամիջոցը:

Ստացվում է, որ Աբրահամյան-Սարգսյան հանդիպումը տեղի է ունեցել Հովիկ Աբրահամյանի Մոսկվայից վերադառնալուց անմիջապես հետո: Հիշեցնենք, Մոսկվայում Աբրահամյանը հանդիպել էր Դմիտրի Մեդվեդեւին:

Սերժ Սարգսյանը, փաստորեն, սույն իրադարձության հանդեպ անտարբեր է մնացել, եւ երբ վերադառնալով Աբրահամյանը նրան հայտնել է ՀՀԿ-ն լքելու մասին, չի առարկել, չի փորձել ետ պահել, չի առաջարկել ասենք առաջին փոխնախագահի պաշտոնը, կամ ՀՀԿ նախընտրական շտաբի պետի պաշտոնը, կամ որեւէ այլ փոխընդունելի տարբերակ:

Իսկ Մոսկվա գնալու կոմբինացիան, իհարկե, հանճարեղ էր մտածված: Դա կարելի է համարել մարտավարական առումով win-win քայլ: Կամ շանտաժը կաշխատեր եւ Սերժ Սարգսյանը Հովիկ Աբրահամյանին կպահեր ՀՀԿ-ում: Կամ Մոսկվայից վերադառնալուց հետո հայտարարելով կուսակցությունից դուրս գալու մասին, ամբողջ քաղաքական դաշտին եւ հանրությանը մեսիջ կուղղվեր, թե այդ քայլը պայմանավորված է Ռուսաստանի հետ, ասել է թե, նախկին վարչապետը վայելում է ՌԴ աջակցությունը Սերժ Սարգսյանին տապալելու հարցում:

Առաջինը չստացվեց, երկրորդն էլ, կարծում ենք, բլեֆ է, որը երկար կյանք չի ունենա: Կարեն Կարապետյանի երեկ մեկնարկած պաշտոնական այցը ՌԴ մայրաքաղաք լավագույնս ցույց տվեց, թե Հայաստանում ով է վայելում Ռուսաստանի աջակցությունը:

Ամենաշատ քննարկվող հարցերից է, թե արդյոք Աբրահամյանը կմիանա Գագիկ Ծառուկյանի դաշինքին: Երեկ միանգամից մի քանի քաղաքագետ վերլուծելով այս հեռանկարը, կարծիք էին հայտնել, որ Աբրահամյանն ավելի շուտ կվարկաբեկի այդ դաշինքը, քան օգուտ կտա: Կայքերում էլ լուր հայտնվեց, որ Ծառուկյանը հրաժարվել է Աբրահամյանին ընդգրկել իր դաշինքում: 

Նախկին վարչապետի վիճակն, իհարկե, նախանձելիներից չէ. բոլոր պայմանները ստեղծված են, որպեսզի նա իր մաշկի վրա զգա, թե Հայաստանում ինչպես չեն սիրում «ընկածին», եւ որքան շատ բան է հեռանում պաշտոնի հետ միասին:

Սպասվում է, որ այսօր նախկին վարչապետը ՀՀԿ կներկայացնի իր դիմումը եւ ինչպես ինքն է ասել, հայտարարություն կանի: Ակնկալիքներ կան, որ հայտարարությունը կարող է շատ հարցերի պատասխան տալ: Ավելի հավանական է սակայն, որ առայժմ որեւէ կոնկրետություն չլինի:

Ի դեպ, Հանրային հեռուստաընկերության «Օրակարգ» լրատվական ծառայության հիմնական թողարկումը երկրի թիվ մեկ քաղաքական իրադարձությանը երեկ անդրադարձավ մեկ նախադասությամբ: «ՀՀԿ փոխնախագահ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հաստատել է լուրը, թե հեռանում է հանրապետական կուսակցությունից»,- ասաց հաղորդավարը, որին հետեւեց տեղեկատվություն եւ ընդարձակ ռեպորտաժ այն մասին, որ Հայաստանի կոմունիստները փորձում են խորհրդարան վերադառնալ:

Մի քանի ռեպորտաժ հետո, սակայն խիստ տարօրինակ տեքստ հնչեց եթերից. «Եթե օձը կերել է մկանը, ուրեմն այն գոյություն ունի»:

Հայտնի հաղորդավար Արտակ Հերիքյանի պրոֆեսիոնալիզմն անգամ բավարար չեղավ սույն նախադասությունն առանց էմոցիաների կարդալու համար, նա շփոթվեց եւ դժվարությամբ շարունակեց խոսքը: Ռեպորտաժը ԱԻՆ «911» փրկարար ծառայության մասին էր: Այստեղ ԱԻ ճգնաժամային կառավարման կենտրոնի պետը պատմում է, թե ինչպես է մի կին զանգել եւ պնդել, որ իր տանը օձ կա, որովհետեւ իր տանը մուկ կար, որը հիմա չկա, ինչը նշանակում է, որ օձն է կերել նրան:  

Վստահ ենք, որ համընկնումներն ու քաղաքական ենթատեքստը զուգադիպություն են, որը ոմանց նույնիսկ զվարճալի կթվա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular