ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ Սենատում բարձրացրել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցները խստացնելու հարցը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ուկրաինայի իրադրության ֆոնին Ռուսաստանի նկատմամբ պետք է խստացնել էներգետիկ ոլորտի պատժամիջոցները։ Ինչպես հայտնում է RT-ն, այս հայտարարությունն արել է հանրապետական սենատոր Ռոբ Փորթմանը՝ ելույթ ունենալով ԱՄՆ Կոնգրեսում:
Ամերիկացի սենատորի կարծիքով` այն եկամուտները, որոնք Մոսկվան ստանում է արտասահմանում էներգառեսուրսների վաճառքից, ուղղվում են ռուսական ռազմարդյունաբերության ֆինանսավորմանը:

«Հուսով եմ` պատժամիջոցների առումով մենք կկարողանանք ավելի մեծ ուշադրություն հատկացնել էներգետիկային։ Կարծում եմ, որ Ուկրաինայի բոլոր դաշնակիցների հիմնական առաջնահերթությունը պետք է լինի Պուտինի ռազմական մեքենայի ֆինանսավորման դադարեցումը։ Նման ֆինանսավորման աղբյուրներից ամենախոշորը, իհարկե, էներգետիկ արտահանումն է», - ասել է նա։

Փորթմանը միաժամանակ արձանագրել է, որ Եվրոպան զգալի կախվածություն ունի ռուսական էներգամատակարարումներից:

Ավելի վաղ ԱՄՆ էներգետիկայի նախարար Ջենիֆեր Գրենհոլմը հայտարարել էր, որ ռուսական գազի մատակարարման էմբարգոյի սահմանումը կհանգեցնի շուկայի անկայունության ուժեղացման և էներգակիրների գների աճի: Փորձագետները կարծում են, որ պատժամիջոցների և սահմանափակումների պատճառով աշխարհում ստեղծված իրադրության ֆոնին Մոսկվան կարող է նավթի և գազի մատակարարումներն ուղղել դեպի Ասիա։

Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Փետրվարի 21-ից ի վեր, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։

Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 78-րդ օրը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular