ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (մայիսի 12)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Բուժքրոջ համաշխարհային օր, Վրաստան՝ Սուրբ Անդրեյ առաքյալի օր, Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություն՝ Անկախության օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1753 – վախճանվել է Ամենայն հայոց կաթողիկոս Մինաս Ա Ակնեցին։

1889 –վախճանվել է հրապարակախոս, խմբագիր Զարմայր Մսերյանը։

1913 –ծնվել է ռուսաստանցի հայազգի աստղագետ Թադևոս Աղեկյանը։

1920-խորհրդային զորքերը մտել են Ղարաբաղ, գեներալ Դրոն ընդունել է վերջնագիրը և լքել Ղարաբաղը, Ղարաբաղի տարածքում իշխանություն է դարձել մուսուլմանական ռևկոմը Շուշիում և հայկական ռևկոմը Տաղավարդում։

1921– ծնվել է կոմպոզիտոր, երաժշտական և հասարակական գործիչ Էդուարդ Միրզոյանը։

1941-ծնվել է կինոօպերատոր Ռուդոլֆ Վաթինյանը։

1994-հրադադարի հաստատմամբ ավարտվել է Ղարաբաղյան առաջին պատերազմը։

2000-Հայաստանի վարչապետ է դարձել Անդրանիկ Մարգարյանը։

2006-Հայաստանի Ազգային ժողովի խոսնակ Արթուր Բաղդասարյանը հայտարարել է իր հրաժարականի մասին:

2007-տեղի են ունեցել Ազգային ժողովի չորրորդ գումարման խորհրդարանական ընտրությունները, որտեղ համամասնական ընտրակարգով մեծամասնություն է ստացել ՀՀԿ-ն, նրան հաջորդել է ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն։

2008- Բեյրութում հրկիզվել է «Սևան» հայկական ռադիոկայանը որը գործել է կառավարամետ ուժերի հովանու ներքո, ինչի պատճառով էլ դարձել է ընդդիմադիր «Հեզբոլլա» շարժման զինյալների թիրախ:

2009 - վախճանվել է խորհրդահայ բժիշկ նարկոլոգ Էդուարդ Բաբայանը։

2010-«Արտաշատի պահածոների գործարան» ընկերությունը հյութերի արտադրման նոր հոսքագիծ է բացել։

2014-Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում համերգով հանդես է եկել անզուգական շանսոնյե Շառլ Ազնավուրը:

2018-Հայաստանի նախագահը նոր նախարարներ և փոխվարչապետ է նշանակել, որով իսկ ձևավորվել է կառավարությունը, փոխվարչապետ է նշանակվել Մհեր Գրիգորյանը։

2021-ադրբեջանցիները Վարդենիսի Վերին Շորժա բնակավայրի մոտ առաջ են շարժվել 3 կիլոմետր՝ խորանալով Հայաստանի տարածք և սկսել խրամատներ փորել:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1311 -ինկվիզիցիան Ֆրանսիայում հրապարակայնորեն մահապատժի է ենթարկել տամպելյերների օրդենի 54 ազդեցիկ գործիչների։

1551– Պերուի մայրաքաղաք Լիմայում հիմնվել է Ամերիկայի ամենահին Սան-Մարկոս համալսարանը։

1780 —ԱՄՆ-ի անկախության պատերազմի ընթացքում շրջափակումից հետո հանձնվել է Չարլտոնը, որը հանդիսացել է Կոնտինենտալ բանակի խոշոր պարտությունը։

1797 —Վենետիկը ընդունել է գեներալ Բոնապարտի վերջնագիրը, դադարել է գոյություն ունենալ Վենետիկի հանրապետությունը։

1798 —վախճանվել է անգլիացի ծովագնաց և հետազոտող Ջորջ Վանկուվերը։

1830 —հայտարարվել է Էկվադոր Հանրապետության ստեղծումը։

1832– Միլանում տեղի է ունեցել Գաետանո Դոնիցետիի «Սիրո ըմպելիք» օպերայի պրեմիերան։

1842– ծնվել է ֆրանսիացի նշանավոր երգահան Ժյուլ Մասնեն։

1845 –վախճանվել է գերմանացի պատմաբան, գրաքննադատ, բանաստեղծ և թարգմանիչ Ավգուստ Վիլհելմ Շլեգելը։

1888 —Հյուսիսային Բոռնեոի նկատմամբ սահմանվել է բրիտանական կառավարում։

1926– Լեհաստանում տեղի է ունեցել հեղաշրջում և հաստատվել է Յուզեֆ Պիլսուդսկու ռեժիմը։

1933 –ծնվել է ռուս պոետ Անդրեյ Վոզնեսենսկին։

1935 —ամերիկական Օհայո նահանգի Ակրոն քաղաքում հիմնադրվել է «Անանուն ալկոհոլիկների» առաջին ակումբը։

1938 –ծնվել է 1990-92 թթ. Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը։

1941– գերմանացի գիտնական Կոնրադ Ցուզեն հանրությանն է ներկայացրել իր ստեղծած աշխարհում առաջին Z3 համակարգիչը։

1944 —Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ղրիմի լրիվ ազատագրմամբ ավարտվել է խորհրդային զորքերի ղրիմյան հարձակողական գործողությունը։

1962 —ՀԱՀ-ում մահապատիժ է սահմանվել սաբոտաժի համար։

1980 —էկրան է բարձրացել առաջին խորհրդային աղետ-ֆիլմը՝ «Անձնակազմը»։

1986- ամերիկյան NBC-ն սկսել է հանդես գալիս ներկայումս հայտնի սիրամարգի NBC Logo.svg նշանով:

2001-վախճանվել է ռուս ակադեմիկոս, ավիակոնստրուկտոր Ալեքսեյ Տուպոլևը։

2002 —Բայկոնուր տիեզերակայանում շենքի կորպուսի տանիքի փլուզման արդյունքում լրիվ ոչնչացել է խորհրդային «Բուրան» տիեզերանավը։

2006- իրանական թերթում ադրբեջաներենը ծաղրող նկարի տպագրության պատճառով երկրի հյուսիսում տեղի են ունեցել ադրբեջանցիների զանգվածային ցույցեր։

2008– Չինաստանի Սիչուան նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվել է մոտ 70 000 մարդ։

2017 —սկսել է տարածվել WannaCry ցանցային որդը, որը աշխարհի մոտ 150 երկրներում վարակել է մոտ 200 000 Microsoft Windows համակարգիչ։

2020 —վախճանվել է կինոյի և թատրոնի ֆրանսիացի դերասան, կինոռեժիսոր Միշել Պիկկոլին:


Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular