ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր, բարդ ու նուրբ առաջադրանք ընտրակեղծարարներին. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը

– Պարոն Քոչարյան, առաջիկա խորհրդարանական ընտրություններն ինչո՞վ կտարբերվեն նախագահական ընտրություններից:

– Միշտ Ազգային ժողովի ընտրությունները նախագահական ընտրություններից տարբերվել են նրանով, որ նախագահականի ժամանակ հաղթողին հասնում է ամեն ինչ, պարտվողին` ոչինչ: Իսկ խորհրդարանական ընտրությունների պարագայում այդպես չէ: Առկա է նկարչի ներկապնակը` իր տարբեր գույներով: Մեկը` մի փոքր քիչ, մեկը` մի փոքր շատ, մեկը կստանա հինգ տոկոս, մեկը` տասը տոկոս: Բայց բոլորն էլ շանս ունեն անցնելու խորհրդարան: Եվ ամեն մեկի կողմից պայքարն ընթանալու է իր տոկոսի համար: Չի լինելու սև ու սպիտակի, կյանքի ու մահու կռիվ:

– Կեղծ և ոչ կեղծ ընդդիմություն. այս թեզն ո՞վ է շրջանառել, ո՞ւմ կողմից է մեջտեղ բերվել:

– Դա շատ բնական թեզ է: Որովհետև տարիների ընթացքում մարդիկ այնքան են տեսել, թե ոնց են այս կուսակցությունից այն կուսակցություն թռնում, սկզբից հայհոյում են իշխանությանը, բայց մեկ էլ պարզվում է, որ իշխանության կողքին են: Կամ` իշխանության մեջ են, մեկ էլ գործից հանում են, դառնում են ընդդիմություն: Այնպես չէ, որ մեկը հատուկ շրջանառում է այդ արտահայտությունը:

– Իսկ այդ հանգամանքից` ընդդիմադիր դաշտի կռիվ–ղալմաղալից իշխանությունը չի՞ օգտվում, ձեռքերը չի՞ տաքացնում կրակի վրա:

– Իհարկե, օգտվում է: Դա էլ է բնական: Ինչ ուժ էլ լինի, կօգտվի:

– Իսկ ի՞նչ եք կարծում` մեր ընդդիմությունը կմիավորվի՞ կամ` միավորվում է գաղափարակա՞ն հենքով:

– Չկա գաղափարական հենք, ընդհանրապես: Մոռացեք’:

– Նրանց կանոնադրությունների մեջ դա գրված է:

– Է, որ գրված է` ի՞նչ: Գնացեք իրենց հարցրեք. իրենք գիտե՞ն իրենց կանոնադրությունը: Կամ` ո՞րն է իրենց գաղափարական հենքը: Մի բան կա, որը կարող են մատնանշել, և որը կրկին գաղափար չէ` իշխանափոխությունը:

– Այսինքն` մարտավարական խնդիր լուծելու համար:

– Այո: Միա՛յն: Ռազմավարական խնդիրների համար գաղափարական հենք գոյություն չունի ոչ իշխանական դաշտում և ոչ ընդդիմադիր դաշտում: Հայաստանում քաղաքական դաշտը գաղափարական առումով փոշիացած և զրոյացած է:

– Իսկ ընդդիմադիր դաշտի նոր կուսակցությունները և հները ինչպե՞ս կհարաբերվեն ընտրությունների ժամանակ: Խանդ և այլն…

– Անշուշտ դա կլինի: Արդեն իսկ կա: Ամեն մեկը պայքարելու է իր ձայնի համար: Ի տարբերություն նախագահական ընտրությունների, խորհրդարանական ընտրությունների սկզբունքն է` եղունգ ունես` գլուխդ քորի:

– Իսկ Ընտրական օրենսգրքի շուրջ ընդդիմադիր և իշխանական ուժերի միջև ձեռք բերված կոնսենսուսը կբարելավի՞ ընտրությունների որակը:

– Կապրենք` կտեսնենք: Ես, լինելով շատ օպտիմիստ մարդ, նաև մեր հասարակության շատ անդամներից տարբերվելով նաև նրանով, որ այնուամենայնիվ իմ հույսը չի մեռնում երբեք, անգամ` վերջում, այդ հարցում մի քիչ ավելի ռեալիստ եմ: Ընդգծենք` ոչ թե պեսիմիստ եմ, այլ` ռեալիստ եմ:
Բանն այն է, որ այս հարցում ընդամենը փոխվում են տեխնոլոգիաները: Պարզ է, որ վաղուց արդեն չկա քվեատուփ գողանալը, լույսեր հանգցնելը, լցոնումներ անելը: Այս տեխնոլոգիաները մնացել են անցյալում: Այժմվա մեթոդներն այլ են: Պարզապես շատ ավելի վաղ, ընտրատեղամասերից շատ ավելի հեռու գնվում է ընտրողի ձայնը, որն էլ ֆիքսել փաստացի հնարավոր չէ:

– Այսինքն նոր առաջադրանք, նուրբ ու բարդ առաջադրանք է տրվելու մեր ընտրակեղծիքներ անողներին:

– Տեսեք, թե ինչ տեղի ունեցավ Վանաձորում, երբ արդեն ընտրությունը եղել–վերջացել էր: Պարզ էր, որ ինչ–որ կերպ գնվեցին ավագանու ձայները, երբ քաղաքապետ դարձավ ՀՀԿ–ի թեկնածուն: Բայց ահա դրանից հետո չեն կարողանում ավագանու նիստեր անել: Բանն այն է, որ քաղաքապետն ընտրվեց փակ–գաղտնի քվեարկությամբ, իսկ եթե գան–նստեն սեղանի շուրջ, որպեսզի ավագանու նիստ գումարվի, արդեն հայտնի կդառնա, թե ովքեր էին ծախվող անդամները:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular