ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ահա, թե ինչու է լռում Աբրահամյանը պատճառի մասին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1in.am-ը գրում է.

Հանրապետական կուսակցությունից հեռանալու մասին Հովիկ Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը մի կողմից տվեց ամենակարևոր հարցի պատասխանը, մյուս կողմից՝ անպատասխան թողեց մի շարք հարցեր, որ առաջացել էին ՀՀԿ-ից դուրս գալու վերաբերյալ տեղեկությունները հաստատելուց հետո: Հովիկ Աբրահամյանն այդպես էլ չբացատրեց, թե ինչո՞ւ է դուրս գալիս Հանրապետականից:

Միևնույն ժամանակ պարզ դարձավ, որ Հովիկ Աբրահամյանը չգիտե, թե ինչ է անելու ՀՀԿ-ից դուրս գալուց հետո, քանի որ հակառակ պարագայում նրա հայտարարության մեջ կնշվեր «դժվար որոշման» հիմնավոր, ծանրակշիռ որևէ պատճառ, որևէ առարկայական բացատրություն, այսինքն՝ ինչու հարցը կստանար պատասխան: Այլ բան է, թե ում համար ինչքան համոզիչ կլիներ այդ պատասխանը, ինչքան հիմնավոր, կամ ինչքան լուրջ:

Բայց խնդիրն այն է, որ կոնկրետ, առարկայական պատճառ մատնանշելու դեպքում Հովիկ Աբրահամյանը կմնար այդ պատճառից բխող պատասխանատվության ենթակայության տակ: Նա հայտարարել է, որ մնալու է քաղաքականության մեջ: Չի հայտարարել, թե ինչ կարգավիճակով, որտեղ և այլն: Խոսակցությունները շատ են, որ կարող է անդամակցել իր խնամի Գագիկ Ծառուկյանի դաշինքին, թեև, նաև տեղեկություններ են հրապարակվել, որ Ծառուկյանը մերժել է նրան: Ի դեպ, Ծառուկյանի դաշինքը, Ծառուկյանն ինքը կարծես թե չեն արձագանքել, չեն հերքել մերժման մասին տեղեկությունները, համենայնդեպս՝ առայժմ:

Տեղեկություններ կամ վարկածներ կան, որ Հովիկ Աբրահամյանը կարող է միանալ Սեյրան Օհանյանի դաշինքին: Այստեղից էլ, կարծես թե, որոշակի արձագանք չկա, թեև չկա նաև հարցի պատասխան, թե ինչ է տալու Աբրահամյանն այդ դաշինքին, խնդիրներից բացի: Բոլոր դեպքերում, հնարավոր են տարբեր վարկածներ, մինչև անգամ նոր քաղաքական ուժ կամ շարժում նախաձեռնելը, տեսականում տարբերակները շատ են, սակայն ՀՀԿ-ից դուրս գալու վերաբերյալ հայտարարության մեջ որևէ պատճառի բացակայությունը ակներև է դարձնում, որ Աբրահամյանը ինքն էլ չունի որոշակի պատկերացում իր հետագա քայլերի մասին:

Հստակ է, որ Աբրահամյանը ՀՀԿ-ից հեռացել է, որովհետև կուսակցությունում նրա դիրքերը էապես թուլացել էին, Սերժ Սարգսյանը նրան չէր նշանակում ՀՀԿ շտաբի պետ, հեռացրել է վարչապետի պաշտոնից, միաժամանակ ներկուսակցական հիերարխիայում էլ Աբրահամյանի անկումը օրեցօր ակնհայտ էր դառնում: Այս իրավիճակում Հովիկ Աբրահամյանին երևի թե չէր մնում այլ բան, քան սկզբի համար պարզապես դուրս գալ ՀՀԿ-ից: Բայց նա բնականաբար չի կարող ասել, որ նեղացել է, չեն արդարացել նրա հիերարխիկ ակնկալիքները, նրան դադարել են ճանաչել Սերժ Սարգսյանից հետո երկրորդը և ինքը նեղացել է ու հեռացել: Դա լուրջ չէր լինի: Կամ, նա չէր կարող ասել, որ վերջին փորձն է արել Մեդվեդևի հետ հանդիպումով, որպեսզի գոնե Ռուսաստանի միջոցով լուծի իր դիրքերը պահելու հարցը, բայց Մեդվեդևը կամ չի լսել, կամ լսել է, սակայն չի օգնել ոչնչով, և ինքն այլևս չունենալով որևէ հույս՝ հեռացել է: Այդ ամենով հանդերձ, Հովիկ Աբրահամյանը չէր կարող նաև հնարել որևէ պատճառ կամ բացատրություն, ստեղծագործել: Ոչ այն պատճառով, որ չունի երևակայություն: Խնդիրն այն է, որ ինչ պատճառ էլ նա բերի, նա պատասխանատու է լինելու իր բերած պատճառի համար: Պատասխանատու է լինելու հետագա քայլերով, գործողություններով: Բայց քանի որ նա չի պատկերացնում իր անելիքը, չի կարող ըստ դրա ստեղծագործել բացատրության հարցում և հարմարացնել այն հետագա անելիքին: Այստեղ, իհարկե առաջանում է մեկ այլ հարց՝ Հովիկ Աբրահամյանը չգիտե ինչ է անելու ընդհանրապես, որովհետև չունի՞ ընտրության տարբերակներ, թե՞ նա ունի մի քանի տարբերակ-առաջարկ, որոնցից պարզապես դեռ չի ընտրել իր համար նվազ ռիսկայինն ու առավել շահեկանը: Ի վերջո, եթե նա չգիտե, թե ինչ է անելու, դա դեռ անելանելիության անվերապահ ցուցիչ չէ, որովհետև Աբրահամյանը, գուցե կանգնած է ընտրության «հավերժական խնդրի» առաջ:

Ի դեպ, բացառված չէ նույնիսկ, որ նա Ռուսաստան էր այցելել ոչ թե իր հայաստանյան քաղաքական և իշխանական դիրքերի հարցը պարզելու համար, իր հետագա ներքաղաքական ճակատագիրը հանգուցալուծելու, դիրքերը վերականգնելու կամ գոնե անկումը կասեցնելու համար, այլ ՀՀԿ-ից հետո աշխատանքային խնդիրներ լուծելու, ինչն էլ փորձել է անել Մեդվեդևի հետ հանդիպումով: Ի դեպ, Հովիկ Աբրահամյանը այդ տեսանկյունից չէր էլ թաքցրել, որ Ռուսաստանում ՌԴ վարչապետի հետ քննարկել է անձնական բնույթի խնդիրներ: Իհարկե նա ասել էր, որ խոսքը իր ծանոթ գործարարներից մեկի մասին է, որը խնդիրներ էր ունեցել Ռուսաստանում աշխատելու ընթացքում: Բայց այդպիսի դեպքերում, սովորաբար, ընդունված է սեփական անձին վերաբերող թեմաները հանրային ականջին մատուցել այլ դեմքով, ավելորդ մանրամասներից խուսափելու համար: Համենայնդեպս, հայաստանյան իշխանական համակարգում կարծես թե ձևավորվում է որոշակի կայուն ավանդույթ, երբ նախկին բարձրաստիճան պաշտոնյաները աշխատանք են գտնում Ռուսաստանում՝ պետական կամ մասնավոր սեկտորում: Օրինակ, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն աշխատում է «Սիստեմա» ընկերության տնօրենների խորհրդում, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը ԵՏՄ տնտեսական հանձնաժողովի նախագահն է, ԱԱԾ նախկին պետ Կառլոս Պետրոսյանը Ռուսաստանում զբաղվում է իշխանական նախագծերի հասարակական սպասարկմամբ՝ ղեկավարելով Հասարակական կազմակերպություն, իսկ ամիսներ առաջ էլ պարզ դարձավ, որ Հայաստանի գլխավոր դատախազի նախկին տեղակալը դարձել է ՌԴ գլխավոր դատախազի խորհրդական: Այնպես որ, Հովիկ Աբրահամյանն ուներ բոլոր հիմքերը մտածելու, որ հնարավոր է Հայաստանում դիրքերը և պաշտոնը թողնելուց հետո որևէ գործ գտնել Ռուսաստանում:

 

Լուսանկարը՝  armtimes.com-ի

 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular