ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խերսոնի մարզը ՌԴ կազմում ընդգրկվելու հարցով կդիմի Պուտինին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ուկրաինայի Խերսոնի շրջանի ղեկավարությունը մտադիր է դիմել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ շրջանը Ռուսաստանի Դաշնության կազմ ներառելու համար, չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է շրջանի ռազմաքաղաքացիական վարչակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլ Ստրեմուսովը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Ղրիմում միանգամայն օրինական անցկացված հանրաքվեն չընդունվեց համաշխարհային հանրության կողմից, որն ամեն ինչ արեց, որպեսզի Ռուսաստանը չընկալվի որպես համաշխարհային հանրության լիարժեք սուբյեկտ։ Հետևաբար, սա կլինի մեկ միասնական հրամանագիր՝ հիմնված Խերսոնի շրջանի ղեկավարության դիմումի վրա՝ ուղղված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, կլինի խնդրանք՝ Խերսոնի շրջանը Ռուսաստանի Դաշնության լիարժեք սուբյեկտի կազմ ներառելու մասին»,- ասել է նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular