ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանի դեմ պատժամիջոցները բացասաբար են ազդում ամբողջ աշխարհի վրա. Արգենտինայի նախագահ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանի դեմ Արեւմուտքի տնտեսական պատժամիջոցները չափազանց բացասական ազդեցություն ունեն ամբողջ աշխարհի վրա եւ վնաս են հասցնում մարդկանց: Այս կարծիքն է հայտնել Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆեռնանդեսը մայիսի 11-ին «Դիարիո» թերթում հրապարակված հարցազրույցում։

«Դրանք պատժամիջոցներ են, որոնք շատ բացասաբար են ներգործում ամբողջ աշխարհում,- նշել է նա:- Մենք դրա մասը չենք կազմում»: Նախագահը ճշտել է, որ ցանկանում է «խոսել Եվրոպայի հետ եւ բարձրացնել Լատինական Ամերիկայի անհանգստությունն այն խնդիրների առիթով»,- որոնք ծագում են Ուկրաինայի շուրջ իրադրության ֆոնին: «Բախտախաղի են դրված պարենային եւ էներգետիկական անվտանգությունը Լատինական Ամերիկայում, Կենտրոնական Ամերիկայում, Կարիբյան ավազանի (երկրներում)»,- հավելել է նա:

«Իմ մտադրությունն է Եվրոպայի ուշադրությունը հրավիրել այդ ամբողջ վնասի վրա»,- ասել է Ֆեռնանդեսը: «Ես առաջարկում եմ մի բան անել, որովհետեւ դա աններելի է համավարակից հետո,- հավելել է նա:- Այդ բոլոր տնտեսական պատժամիջոցները սոսկ ավելի շատ են վնասում մարդկանց, իսկ ծայրամասի երկրների համար վնասն անհամեմատ ավելի է: Դա անբարոյական է», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular