ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մակրոնի այցը Կիև չի բացառվում․ Ֆրանսիայի ԱԳՆ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ նախագահ Էմանուել Մակրոնը կարող է այցելել Կիև, սակայն առայժմ այցելության համար հարմար պայմաններ չեն ձևավորվել։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անն-Կլեր Լեժանդրին։

«Ֆրանսիայի նախագահը չի բացառում այցը Կիև», - նշել է ԱԳՆ ներկայացուցիչն ու հավելել, որ այնուամենայնիվ ներկա պահին «չկան գործնական գործոններ, որոնք կարող են նպաստել այդ այցին»։

Ավելի վաղ Մակրոնը հայտարարել էր, որ պատրաստ է այցելել Ուկրաինա, եթե այդ այցելությունը որևէ օգուտ կբերի, օրինակ՝ թույլ կտա կարգավորել երկխոսությունը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի միջև։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular