ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուշագրավ մանրամասներ՝ Նիկոլ Փաշինյանի Մոսկվա կատարած վերջին այցի մասին. «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է. «Ռուսական ամենաբարձր շրջանակների հետ շփվող անձից մենք ուշագրավ մանրամասներ ենք իմացել Նիկոլ Փաշինյանի` Մոսկվա կատարած վերջին այցի մասին: Մեր աղբյուրը պատմում է, որ Փաշինյանի այս անգամվա պաշտոնական այցից Վլադիմիր Պուտինն անչափ գոհ է մնացել: Քանի որ Ռուսաստանին աջակցող երկրների քանակը խիստ կրճատվել է, ռուսական կողմի համար կարեւոր է եղել, թե Հայաստանն ու Նիկոլ Փաշինյանը՝ անձամբ, ինչպես կպահեն իրենց այս փուլում:

Ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից սկսած՝ նրանք ուշիուշով հետեւում են պաշտոնական Երեւանի պահվածքին եւ կարծում են, որ Հայաստանն իրեն ավելի լավ է պահել, քան անգամ միջինասիական վաղեմի դաշնակիցները, մասնավորապես` Ղազախստանը: Իսկ այցի եւ Պուտինի հետ առանձնազրույցի ժամանակ առհասարակ Նիկոլ Փաշինյանն ամբողջությամբ ընդունել է Վլադիմիր Պուտինի առաջ քաշած պահանջները: Այնպես որ, հենց հանդիպման ժամանակ Պուտինն ասել է. «Ты мой друг»: Իսկ հանդիպումից հետո Փաշինյանին հրավիրել է կառավարության ղեկավար Միշուստինը, որը երկար ժամանակ Փաշինյանի հանդեպ շատ վատ է տրամադրված եղել, եւ ասել է, որ ՌԴ նախագահը շատ գոհ է իրենց հանդիպումից, եւ իրեն բառացիորեն ասել է. «Վերջապես համոզվեցի, որ, հանձինս Հայաստանի, ունենք վստահելի պարտնյոր»:

Մեր աղբյուրը նաեւ պատմեց, որ Նիկոլ Փաշինյանն իր բոլոր եվրոպական շփումները համաձայնեցնում է Պուտինի հետ եւ փորձելու է Ռուսաստանին ամեն կերպ աջակցել, որպեսզի սանկցիաների բացասական ազդեցությունը հնարավորինս նվազի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular