ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աբրահամյանի ձգտումները համահունչ էին սեփական կշռին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հովիկ Աբրահամյանի՝ՀՀԿ-ից դուրս գալը սենսացիա իհարկե չես համարի,որովհետև դեռ Վարչապետ եղած ժամանակ մարդը չէր թաքցնում իր քաղաքական ամենաբարձր ամբիցիաները։ Եթե հիշենք նրա անցած ուղին, քաղաքական դաշտի վրա նրա ունեցած ազդեցությունը,ապա այդ ամբիցիաները տեղ-տեղ կարող էին և արդարացված լինել ու հակառակն անտրամաբանական կլիներ։ Քաղաքական գործիչը պետք է ունենա ամբիցիա,սակայն ի տարբերություն իր շատ կուսակիցների,նրա ձգտումները համահունչ էին սեփական կշռին։ Այդ առումով Աբրահամյանը համարյա թե հասել էր իր ուզածին։

Ինչու համարյա։ Պարզ ու հասարակ մի պատճառով։ Ոչ թե այն պատճառով,որ նա սկսել էր չգոհացնել Սերժ Սարգսյանին ու վերջինս նրան ցույց տվեց դռան տեղը,այլ պարզապես Աբրահամյանը միգուցե փորձում է շարունակել ռեալիզացվել,չի համարում,որ Վարչապետի պաշտոնը իր պիկն էր,չի համարում,որ պետք է անցնի պատմության գիրկը,այլ ֆուտբոլային լեզվով ասած ձևակերպում է իր տրանսֆերը այլ տեղ։ Հայաստանի քաղաքական պլատֆորմը շատ նեղ է, հանրության՝ քաղաքականության մասին պատկերացումներն էլ հիմնականում իռացիոնալ ինտոնացիա ունեն,այդ իսկ պատճառով մարդը շատ լավ հասկանում է,որ ջրի երեսին մնալու համար քայլը պետք է արվի հենց հիմա,երբ չի պակասել քաղաքական դինամիկան։ Սեյրան Օհանյանը,օրինակ իր որոշումը կայացրեց պաշտոնից ազատվելուց մի քանի ամիս հետո,ինչը նշանակում էր,որ նա երկար է մտածել գնա այդ քայլին թե ոչ։ Որոշակի երաշխիքներ ու կողմնակիցներ է ձեռք բերել,նոր հետո հայտարարել։

Մոսկվա կատարած այցը գալիս է ազդարարելու երկու բան

1. Աբրահամյանը որոշակի ռիսկի է գնում՝ հաստատելով, որ ամեն դեպքում Հայաստանի հաջողության գրավականը շարունակում է գտնվել պաշտոնական Մոսկվայի ձեռքում (իսկ ռուս վերնախավի հետ Արգամիչը ունի բավականին ջերմ անձնական հարաբերություններ)։

2. Հանրությանը մեսիջ է ուղարկում,որ դա ավելի քան բավարար գործոն է երկրում լուրջ սուբյեկտ դառնալու համար։ Իսկ հաշվի առնելով,որ Ռուսաստանը 2017 թվականի Պառլամենտական ընտրություններից հետո Հայաստանում իր ազղդեցությունը պահպանելու համար «բազարվելու» է սովորույթի համաձայն ոչ թե մեկ,այլ արդեն մի քանի քաղաքական խմբերի հետ,առավել քան ցցուն են դարձնում, թե ինչպես է Արգամիչը պատրաստվում դասավորվել դաշտում։

Հ.Գ. Ամեն դեպքում, Հովիկ Աբրահամյանի նախկին ենթակաների ու կողմնակիցների անթաքույց հրճվանքն ու խրախճանքը տեսնելիս, հասկանալի է դառնում մեր հանրության քաղաքական բագաժի ամբողջ սնանկությունն ու փչացածությունը,որովհետև հանրությունն է սնուցում էլիտային,այլ ոչ թե հակառակը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular