ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էդմոն Մարուքյանը Փաշինյանի դեմ հանցագործության մասին հաղորդում է տվել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Այս իշխանությունների պատճառով մարդիկ կան, որոնք մաքրվում են իրավական գործընթացներից, պետք է սա թույլ չտալ: Ցավոք, ես հիմա արտաքին քաղաքականության մեջ եմ ներգրավված, ներքաղաքական չէ իմ գործառույթը, թե չէ լուրջ պրոբլեմներ կարող է իրենք ունենային»,- այս մասին Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։

Մարուքյանի այս հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան բացահայտ հանցագործության մասին հաղորդում` իր իսկ վերադասի դեմ: Հակառակ դեպքում` ինչպես կարելի է հասկանալ այն պնդումը, որ այս իշխանությունների պատճառով որոշ անձինք մաքրվում են իրավական գործընթացներից: Իհարկե, կարևոր է նաև հասկանալ համատեքստը՝ իշխանությունների անգործության պատճառո՞վ են վերջիններս խուսափում պատիժը կրելուց, թե հակառակը՝ գործուն միջամտության: Երկու դեպքում էլ Մարուքյանի հայտարարությունը և շեշտադրումները չեն բխում գործող իշխանությունների, ասել է թե` Նիկոլ Փաշինյանի շահերից: Մի դեպքում գործ ունենք հանցավոր անգործության և անփութության հետ, մյուս կողմից՝ ակնհայտ ապօրինի գործունեության, որի արդյունքում որոշ մարդիկ խուսափում են պատժից:

Մարուքյանի այս հայտարարությունից հետո պատկան մարմինները կամ պետք է հերքեն վերը նշված պնդումները և արդյունքում մեղադրանք առաջադրեն հենց իրեն՝ Էդմոն Մարուքյանին սուտ մատնության հոդվածով, կամ էլ եթե պատկան մարմիններն այս հայտարարությունից հետո ոչինչ չձեռնարկեն, առնվազն չկանչեն հատուկ հանձնարարաթյուններով դեսպանին վկայություն տալու, ապա կստացվի, որ Մարուքյանը ճիշտ է, և Նիկոլ Փաշինյանն իսկապես ապօրինի գործընթացների մեջ  է ներգրավված:

Գնդակը, ինչպես ասում են, պատկան կառույցների դաշտում է:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular