ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր մանրամասներ՝ «Շանթի» հաղորդավարուհու ողբերգական մահվան դեպքից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ալավերդի  քաղաքի Սանահին կայարանի հարակից Դեբեդ գետից քաղաքացիները փրկարարներն ու Լոռու պարեկները անգիտակից վիճակում դուրս են բերել երիտասարդ աղջկա, ով շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Ալավերդու բժշկական կենտրոն, որտեղից կարճ ժամանակ անց ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել, որ նա գիտակցության չգալով՝ մահացել է:

Ավելի ուշ պարզ դարձավ, որ ողբերգության հետևանքով մահացածը, սիրված հաղորդավարուհի Արմինե Ճաղարյանն է:

Լոռու մարզային փրկարարական վարչությունից 1or.am-ին հայտնեցին, որ նկարահանում իրականացնելու ժամանակ նավակը շրջվել է, և քաղաքացին ընկել է գետը, խեղդվել: Մահն արձանագրվել է հիվանդանոցում, բայց քաղաքացին գետից դուրս բերելու պահին արդեն անգիտակից է եղել:

Հարցին՝ կատարվածը պատահականությա՞ն, թե՞ դիտավորության արդյունք կարող էր լինել, որովհետև քաղքացին նավակում մենակ չի եղել, վարչությունից պատասխանեցին, որ դեռ չեն կարող պատասխանել այդ հարցին, ամեն ինչ պարզ կդառնա հետաքննության արդյունքում:

Դեպքի առթիվ ոստիկանության Թումանյանի բաժնում նյութեր են նախապատրաստվում: 

Մարիամ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular