ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մոսկվայում ադրբեջանցիները հայ տղամարդու են սպանել. կան նաև վիրավորներ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Մոսկվայի արևելքում ծեծկռտուքի ժամանակ մեկ մարդ է սպանվել, երկուսը՝ վիրավորվել։ Տուժածները, ըստ նախնական տեղեկությունների, հայ երկվորյակ եղբայրներ են, այս մասին գրում է Antituran Տելեգրամ-ալիքը, փոխանցում է Infoteka24.ru-ն։

«Կիրակի գիշերը Ռուսակովսկայա փողոցում ժամը 3.30-ի սահմաններում «Բաքվի բակ» ռեստորանի մոտ բախում է սկսվել քաղաքացիների միջև, որը վերաճել է դանակահարության։

Արդյունքում ծանր վիրավորվել են երեք հայաստանցիներ, որոնցից երկուսը երկվորյակ եղբայրներ են՝ 30 տարեկան։ Նրանցից մեկը մահացել է հաջորդ օրը հիվանդանոցում, երկրորդը հոսպիտալացվել է ստամոքսի շրջանում վնասվածքով։ Երրորդ տուժածը նույնպես բնիկ հայաստանցի է, նա կրծքավանդակի վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց։

Հանցագործություն կատարելու կասկածանքով հետախուզվում է մի տղամարդ, ենթադրաբար՝ արտաքինով 25-30 տարեկան ադրբեջանցի, պարզվում են կոնֆլիկտի դրդապատճառները»,- գրում է ալիքը։

Infoteka24.ru-ի նախնական տվյալներով՝ կոնֆլիկտը ծագել է այն բանից հետո, երբ ռեստորանի հայ այցելուները նկատել են, որ իրենց տրամադրված հաշիվը չի համապատասխանում կատարված պատվերին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular