ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միարժամանակ անհայտ…վայրի խաղողի գինի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Իտալական գինեգործությունը երկար պատմություն ունի, և Լամբրուսկո, այսինքն վայրի խաղողի, ավտոխրոն տեսակները դրա անփոխարինելի բաղադրիչներն են: Այդ անունը միավորում է բազմաթիվ տեղական իտալական կարմիր խաղողի տեսակներ: Ներկայումս դեռ քննարկվում է, թե արդյո՞ք դրանք տարբեր տեսակներ են, թե մեկ տեսակի կլոններ են:Իտալացիները դրանց պարզապես անվանում են վայրի խաղող, և որը տվել է և՛ որթատունկի, և՛ խմիչքի անվանումը։ Այդ խաղողի հետաքրքիր առանձնահատկությունն այն է, որ այն հեշտությամբ խաչաձև փոշոտվում է խաղողի այլ տեսակների հետ։ Այսինքն, եթե օրինակ տնկենք Մուսկատ կամ Իզաբելլա, ապա պետք է իմանալ, որ ի վերջո ցանկացած մայրցամաքում և ցանկացած խաղողի այգիներում վայրի խաղողի հետ միասին այն կտա հայտնի կամ անհայտ յուրատեսակ համ։ Լամբրուսկոն կարող է ցանկացած անակնկալ կազմակերպել «ամուսնանալով» ինչ որ հարևան խաղողի որթի հետ։

Ներկայումս Իտալիայում Լամբրուսկո խաղողից ըմպելիք հիմնականում արտադրվում է Էմիլիա-Ռոմանիա տարածաշրջանում և մի քիչ էլ Լոմբարդիայում։ Դրանք փրփրուն կամ կիսափրփրուն գինիներ են պատրաստված խաղողի տեղական տեսակներից՝ Grasparossa, Monstericco, Salamino և այլն։ Ի դեպ, տեղացիները այդ խմիչքին բազմաթիվ ապրանքանիշերի անուններ են տվել։ Լամբրուսկոն հիմնականում ունենում է գեղեցիկ ռուբինի երանգ, այն կարմիր գինիներից ամենաթեթև երանգ ունեցողն է: Բայց այդ լինում են վարդագույն և նույնիսկ սպիտակ գինիներ, և նրանցից յուրաքանչյուրն ունի իր յուրահատուկ ծաղկեփունջն ու բույրը։ Ցավոք սրտի, խանութներում կարելի է գտնել էժանագին Լամբրուսկոներ, որոնք բացի անվանից ոչ մի ընդհանուր բան չունեն այդ իսկական գինու հետ։

Lambrusco ապրանքանիշերի մեծ մասը իրենց ոլորտում իրական էնտուզիաստների տքնաջան աշխատանքի արդյունքն են, որը աստիճանաբար սերնդեսերունդ փոխանցել են խաղողագործներն ու գինեգործները: Այդ գինին իր ծաղկումն ապրել է այն ժամանակ, երբ 20-րդ դարի երկրորդ կեսին Ամերիկայում քաղցր գինիները նորաձև են դարձել: Այժմ այդ ըմպելիքն այնքան էլ տարածված չէ, քանի որ չոր գինիներն են մոդայիկ, չնայած այն ունի նաև իր նվիրված երկրպագուները։ Եթե ​​դուք հանգստանում եք Իտալիայում, ապա աստված ինքն է պատգամել ձեզ փորձել «վայրի խաղողի» այդ գինին, մանավանդ, որ հավանական է, որ հռոմեացի գեներալներն ու կոնսուլներն են ժամանակին նման խմիչք ըմպել: Լավ երևակայությամբ կարելի է պատկերացնել, թե ինչպես է Հուլիոս Կեսարը համտեսում այդ գեղեցիկ և բուրավետ ըմպելիքը:

Լամբրուսկոյի գրեթե բոլոր ապրանքանիշերն արտադրվում են երկրորդական խմորման մեթոդով, այսինքն թույլատրվում է այն խմորել ոչ թե առանձին շշերի մեջ, ինչպես դա դասական շամպայնի դեպքում է, այլ մեծ տարաներով։ Չնայած երբեմն կարելի է հանդիպել և առաջին տարբերակին: Լամբրուսկո խաղողի որոշ գինիներ ունեն իրենց սեփական DOC կատեգորիան, որտեղ, ընդ որում, խստորեն հաստատագրված է, որ բացի Լամբրուսկո խաղողից կարելի է օգտագործել միայն Անչելոտտա խաղողը, որն օգտագործվում է խմիչքին ավելի ինտենսիվ կարմիր երանգ հաղորդելու համար:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular