ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԵՄ-ն Ուկրաինային անդամակցության թեկնածուի կարգավիճակ տալ-չտալու հարցը կորոշի հունիսին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Եվրահանձնաժողովը սպասում է Ուկրաինայից ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ հարցաշարի երկրորդ մասը, Կիևին թեկնածուի կարգավիճակ տալու մասին որոշումը կկայացվի հունիսին։  Այս մասին երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ զրույցից հետո։

«Անհամբերությամբ սպասում եմ հարցաշարի երկրորդ մասը ստանալուն: Եվրոպան մտադիր է իր որոշումը կայացնել հունիսին»,- գրել է նա Twitter-ում:

Երկրին թեկնածուի կարգավիճակ տալով սկսվում է երկրի՝ ԵՄ-ին անդամակցելու պայմանների շուրջ բանակցությունների գործընթացը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular