ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել «Սբերբանկ»-ի և «Գազպրոմբանկ»-ի ղեկավարների դեմ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ-ը որոշել է պատժամիջոցներ կիրառել «Սբերբանկ»-ի ղեկավարության ութ ներկայացուցիչների և «Գազպրոմբանկ»-ի ևս 27 ներկայացուցիչների նկատմամբ, ինչպես նաև սահմանափակումներ կիրառել Մոսկվայի արդյունաբերական բանկի և նրա տասը դուստր ձեռնարկությունների նկատմամբ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Սպիտակ  տունը:

«Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է կիրառել «Սբերբանկ»-ի ութ ղեկավարների նկատմամբ, որը Ռուսաստանի տնտեսության համար եզակի նշանակություն ունեցող խոշորագույն ֆինանսական հաստատությունն է, ներառում է Ռուսաստանում բոլոր բանկային ակտիվների մոտ մեկ երրորդը: Պատժամիջոցներ են կիրառվել նաև «Գազպրոմի»՝ բնական գազի աշխարհի խոշորագույն արտահանողներից մեկի, և Մոսկվայի Արդյունաբերական բանկի, ինչպես նաև նրա 10 դուստր ձեռնարկությունների նկատմամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Միաժամանակ նշվում է, որ խոսքը «Գազպրոմբանկ»-ի գործունեությունը արգելափակելու և նրա ակտիվները սառեցնելու մասին չէ։ «Մենք Գազպրոմբանկի նկատմամբ չենք կիրառում այնպիսի պատժամիջոցներ, ինչպես դա արեցինք «Սբերբանկ»-ի, ՎՏԲ-ի կամ որևէ այլ խոշոր ռուսական բանկի դեպքում: Մենք արգելում ենք «Գազպրոմբանկ»-ի հետ ցանկացած գործարք»,- ասել է ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular