ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անօդաչու թռչող սարքեր արտադրող «Բայրաքթար»-ը կորցնում է հեղինակությունը Ուկրաինայում հակամարտության պատճառով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Regnum.ru-ն գրում է, որ թուրքական անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) արտադրող «Բայրաքթար» ընկերությունը ուկրաինական հակամարտության պատճառով մեծ հեղինակային կորուստներ է կրում։ Այդ մասին գրել է «Readovka Explains» հեռագրային ալիքը։

Նշվում է, որ այդ անօդաչու սարքերը արտադրող ընկերությունը պատկանում է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի փեսային՝ Սելջուկ Բայրաքթարին, և 2020 թվականին Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրումից հետո, երբ ադրբեջանական բանակը հաջողությամբ օգտագործեց դրանք, շատերը սկսեցին հավատալ այդ սարքերի անխոցելիությանը, «և այդ անօդաչու սարքերը դարձան մի տեսակ «գերզենք» ուկրաինական հասարակության գիտակցության մեջ»:

«Թուրքական գովազդային խայծի մեջ ընկավ նաև Ուկրաինան, որը դարձավ «Բայրաքթար»-ի գնորդներից մեկը դեռևս հատուկ գործողության մեկնարկից առաջ։ Եվ, հարկ է նշել, որ հատուկ գործողության առաջին օրերին համացանցում իսկապես սկսեցին հայտնվել ռուսական շարասյուների վրա «Բայրաքթար»-ների հարվածների տեսագրությունները, բայց հետագայում նման տեսանյութերը ավելի ու ավելի քիչ էին, իսկ մարտի վերջին դրանք ընդհանրապես անհետացան», - ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ Կիևի ռեժիմի կողմից «Բայրաքթար»-ներով ռուսական քաղաքների վրա հարձակումներ իրականացնելու որոշումը հաջորդ հարվածն էր դրանց հեղինակությանը, քանի որ սոցիալական ցանցերում հայտնվեցին Կուրսկի, Բելգորոդի և Վորոնեժի շրջաններում խոցված թուրքական անօդաչու թռչող սարքերի բազմաթիվ լուսանկարներ։

«Կրակի վրա յուղ լցրեց նաև Ուկրաինայի նախագահ Զելենսկին, ով սկզբում հրաժարվեց մեկնաբանել «Բայրաքթար»-ների զգալի կորուստները, իսկ հետո մամուլի ասուլիսում ասաց, որ այդ անօդաչուները գործնականում ոչ մի ազդեցություն չունեն ռազմական գործողությունների ընթացքի վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular