ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ խաղ է խաղում Հովիկ Աբրահամյանը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

NEWSPRESS.am-ը գրում է.

Հովիկ Աբրահամյանը հեռանում է ՀՀԿ-ից։ Եթե Նա հեռանում է ՀՀԿ-ից, ապա ամեն ինչ շատ լուրջ է այս կուսակցության համար։ Նա ունի հատուկ հոտառություն՝ ժամանակին գալու և ժամանակին հեռանալու համար, այս հատկությունը բնատուր է, նա այդպես էլ ոչնչից ստեղծեց Հովիկ Աբրահամյանի կարիերան։

Ովքեր հեռանում են ՀՀԿ-ից, պարզապես վստահում են Հովիկ Աբրահամյանի հոտառությանը, որի մասին լեգենդներ են պտտվում։ Այստեղ ո′չ քաղաքականությունը, ո′չ էլ գիտական վերլուծությունն առոչինչ են։ Կարևորն աբրահամյանական հոտառությունն է։

Սակայն ՀՀԿ-ն հոտառության դեմ պայքարի ձև է մոգոնել՝ Արարատի մարզը հովիկազերծում են։ Այս մարզում Աբրահամյանն ունի անսահմանափակ իշխանություն՝ սկսած անձնականից՝ մինչև ֆինանսական, տնտեսական, հարկային, ոստիկանական, գյուղատնտեսական, տրանսպորտային, անգամ թաղման բյուրոների մակարդակով։

Իհարկե, թոթափումն սկսվել է, և մարզում Գրիգորյանների իշխանափոխությամբ են պատասխանում Աբրահամյանին։ Սակայն մեկ բան են Ավշար եղբայրները, մեկ այլ բան՝ Հովիկ Աբրահամյանը։ Ավշար եղբայրներին՝ Արամայիս և Արայիկին, ՀՀԿ-ն է կերտել, սակայն Հովիկ Աբրահամյանին՝ հենց ինքը։ Այս պարագայում՝ ով ավելի ուժեղ կլինի մարզում, դատողությունները կարող են միանշանակ չլինել, սակայն Հովիկ Աբրահամյանը հենց այնպես հանձնվողը չէ։ Նա տարիներով և տասնամյակներով կառուցել է իրեն և այսօր չի թողնի իր կերպարը կիսատ-պռատ։

Նա անգամ իր որդու՝ Արգամ Աբրահամյանի ամուսնությամբ իրեն ապահովագրեց ապագայի շրջադարձերից և այսօր դուրս գալով ՀՀԿ-ից՝ նա կարող է ամեն տեղ հայտնվել, անգամ՝ խնամու կուսակցությունում, թեև ժամանակ առաջ ցանկանում էր բամփել։

Ի վերջո, այդ բամփելու պատմությունն այնքան էլ լուրջ չէր ոչ ոք չէր պատկերացնում, թե ինչ աթոռի վրա է կանգնելու Աբրահամյանը՝ Ծառուկյանին բամփելու համար․ այստեղ, իհարկե, նա մի քիչ գլուխ է գովել, բայց դե ոչինչ, խնամուն ներելի է։

Իսկ թե ինչ է խաղալու նախկին վարչապետը, ում ջրաղացին է ջուր լցնելու, որ կուսակցությունն է արժանանալու նրա ներկայությանը՝ առայժմ գիտի միայն ինքը, իսկ մնացածներն սպասում են։

Իհարկե, Հովիկ Աբրահամյանը քաղաքական ֆիգուր չէ, սակայն նա միշտ էլ քչփորում է քաղաքականությունը, և նրա նախաձեռնություններին ՀՀԿ-ն չի կարող անտարբեր նայել։

Եթե Աբրահամյանը գնում է, ուրեմն՝ ՀՀԿ-ում ճաքեր են, եթ ե նա փախչում է ՀՀԿ տապանից՝ ապա ՀՀԿ-ն խորտակվում է․ մնում է վերլուծել՝ Հովիկ Աբրահամյանը գնացել է ՀՀԿ-ից, թե՞ փախչել։

NEWSPRESS.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular