Մակրոնը պաշտոնապես ստանձնեց Ֆրանսիայի նախագահի պաշտոնը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիայի նախագահի պաշտոնում վերընտրված Էմանուել Մակրոնը մայիսի 7-ին պաշտոնապես հինգ տարով ստանձնել է երկրի ղեկավարի պաշտոնը: Երդմնակալության արարողությունը տեղի ունեցավ Ելիսեյան պալատում:
Արարողության ընթացքում Սահմանադրական խորհրդի նախագահ Լորան Ֆաբիուսը հնչեցրել է նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները և դիմելով Մակրոնին՝ հայտարարել. «Հայտարարում եմ Ձեզ Հանրապետության ընտրված նախագահ»:
Դրանից հետո Մակրոնը հայտարարվել է Պատվո լեգեոնի շքանշանի Մեծ մագիստր: