ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եթե ես ԱՄՆ նախագահ լինեի, Պուտինը 100 տոկոս չէր հարձակվի Ուկրաինայի վրա. Թրամփ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ ներկայիս վարչակազմը չի պատկերացնում, թե ինչպես է պետք պատշաճ կերպով համագործակցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը։

«Նրանք չգիտեն, թե ինչպես վարվել Վլադիմիր Պուտինի հետ: Նրանք պարզապես ասում են սխալ բաներ սխալ ժամանակ»,- հայտարարել է նա Փենսիլվանիայում աջակիցների հետ հանրահավաքում:

Թրամփի խոսքով՝ ներկայիս իշխանությունները «ոչինչ չգիտեն հոգեբանության» և ներկայիս իրավիճակը կայունացնելու մասին։ ԱՄՆ ներկայիս իշխանությունների նման անկարողությունն Ուկրաինայի հետ կապված իրավիճակում, ըստ նախկին նախագահի, կարող է միլիոնավոր զոհերի հանգեցնել Ուկրաինայում։

Բացի այդ, Թրամփն ասել է, որե թե ինքն ԱՄՆ նախագահ լիներ, ապա «Պուտինը 100 տոկոս չէր հարձակվի Ուկրաինայի վրա»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular