Բայդենը հայտարարել է Ուկրաինային լրացուցիչ ռազմական օգնության փաթեթի մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ուրբաթ երեկոյան հայտարարել է Ուկրաինային լրացուցիչ ռազմական օգնության փաթեթի մասին, որը ներառում է հրետանային զինամթերք, ռադիոտեղորոշիչ և այլ սարքավորումներ։
«Այսօր ես հայտարարում եմ անվտանգության աջակցության ևս մեկ փաթեթի մասին, որը Ուկրաինային կտրամադրի լրացուցիչ հրետանային զինամթերք, ռադարներ և այլ սարքավորումներ», - ասվում է պետության ղեկավարի գրավոր հայտարարության մեջ, որը տարածել է Սպիտակ տունը։
«Այսօրվա (ռազմական օգնության) հայտարարությամբ իմ վարչակազմը գրեթե սպառել է ֆինանսավորումը, որը կարող է օգտագործվել Ուկրաինային անվտանգության օգնություն ուղարկելու համար… Կոնգրեսը պետք է արագ տրամադրի (վարչակազմի) պահանջած ֆինանսավորումը` ուժեղացնելու Ուկրաինայի դիրքերը ռազմի դաշտում և բանակցությունների սեղանի շուրջ», - ասել է Միացյալ Նահանգների նախագահը։