ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանությունը պատժում է այլախոհներին՝ ազատելով աշխատանքից․ պատգամավորն ահազանգ է հնչեցնում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իշխանությունը պատժում է այլախոհներին՝ ազատելով աշխատանքից՝ իշխանությունից տարբերվող տեսակետ արտահայտելու, հակաիշխանական հավաքներին մասնակցությունը զսպելու համար։

Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը։  

«Ս․թ․ մայիսի 5-ին ՀՀ քաղաքացիներ՝ Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հավաքագրման, գույքի կառավարման և գովազդի բաժնի գլխավոր մասնագետներ Հ. Օհանյանը և Ա․Ղազարյանը ազատվել են հանրային ծառայողի զբաղեցրած պաշտոնից՝ «Հիմք ունենալով Հովհաննես Օհանյանի/Արթուր Ղազարյանի ֆեյսբուք սոցիալական կայքէջում կատարված տեսանյութերի կիսումները, քաղաքական հավաքին մասնակցությունը փաստող լուսանկարները:

Այս մասին գրություններ եմ ուղարկել Հայաստանում ԱՄՆ, ԵՄ, ՌԴ, Ֆրանսիայի դեսպաններին, Հայաստանում ԵԽ Գրասենյակի ղեկավարին:

Տեղեկացրել եմ, որ չնայած «Հանրային ծառայության մասին»  ՀՀ օրենքի կարգավորումներով հանրային ծառայողները պարտավոր են պահպանել քաղաքական զսպվածություն և չեզոքություն, սակայն աշխատանքից հետո հանրահավաքի մասնակցելը բացարձակ ապօրինի չի կարող համարվել: Բացի այս՝ քաղաքական չեզոքություն պահելու մասին պարտադրանքը ՀՀ-ում միայն կիրառվում է ընդդիմադիր հայացքներ ունեցողների նկատմամբ և այն մարդիկ, ովքեր սատարում են իշխանությանը՝ նույնաբովանդակ գործողություններով, այդ թվում իշխանական հավաքներին մասնակցելով, նրանք չեն արժանանում նմանատիպ վերաբերմունքի։ 

Սա ոչ այլ ինչ է, քան քաղաքացիների նկատմամբ, քաղաքական հայացքներով պայմանավորված, խտրականության կիրառում, ինչն արգելված է ՀՀ Սահմանադրության 29-րդ հոդվածով։

Ներկայացրել եմ նաև մարդու իրավունքների խախտման ևս մեկ օրինակ։ Ս․ թ․մայիսի 5-ին՝ խաղաղ բողոքի ակցիայի ակտիվ շրջանում տեղի ունեցած ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի աշխատանքային քննարկման ընթացքում հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը կոչ է արել Պաշտպանության նախարարությանը բողոքի խաղաղ ակցիայի մասնակիցների ցանկը վերցնել ոստիկանությունից և եռամսյա վարժական հավաքներից ու պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիներին ընդգրկել եռամսյա վարժական հավաքներում։

Իրականում ստացվում է, որ իշխանությունից տարբերվող տեսակետ արտահայտելու, հակաիշխանական հավաքներին մասնակցությունը զսպելու համար այդ կերպ իշխանությունը պատժում է այլախոհներին:
Խնդրել եմ ուշադրության կենտրոնում պահել վերոնշյալ անարդար մոտեցումները և հրապարակային արձագանքել մարդու իրավունքների խախտման նմանօրինակ դեպքերին։ Սրանք Հայաստանին դուրս են դնում ժողովրդավարական ուղուց»․- գրել է ընդդիմադիր պատգամավորը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular