Մոսկվայից «Անմար կրակի» մասնիկը կտեղափոխվի Երևան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Ռոսիա» ավիաընկերությունը (Աերոֆլոտ խումբ) «Հանուն Ռուսաստանի ժողովրդական ճակատ» համառուսաստանյան հասարակական շարժման հետ համատեղ իրականացնում է «Հիշողության կրակ» հայրենասիրական արշավը՝ նվիրված Հաղթանակի օրվան: Ակցիայի շրջանակում Մոսկվայից «Անմար կրակի» մասնիկները կհասցվեն Հայաստան, Ադրբեջան, Ղազախստան և Ուզբեկստան:
Ակցիայի նպատակն է հավերժացնել պատմական հիշողությունը, հարգանքի տուրք մատուցել Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին, համախմբել սերունդներին և կրակի մասնիկը հասցնել առավելագույն թվով վետերաններին։
«Հիշողության կրակը» հայրենասիրական ակցիան կանցկացվի մայիսի 6-9-ը, այս տարի այն միջազգային կարգավիճակ է ստացել՝ մասնակցում է 12 երկիր։
Արշավի շրջանակում կրակը Երևան կհասցվի մայիսի 7-ին FV 6609 Մոսկվա-Երևան չվերթով: