Հայ շախմատիստներն իսպանական մրցաշարի առաջատարին զիջում են մեկական միավորով
ՍՊՈՐՏՀայ շախմատիստները շարունակում են ելույթները Իսպանիայի միջազգային մրցաշարում:
Իսպանիայում ընթացող «Ֆորմենտրա» միջազգային մրցաշարի 7-րդ տուրից հետո Հայկ Մարտիրոսյանը և Շանթ Սարգսյանն ունեն 4,5-ական միավոր և առաջատարին զիջում են արդեն մեկական միավորով:
«Ֆորմենտրա» միջազգային մրցաշարում կխաղացվի 10 տուր: Մրցաշարին մասնակցում են 54 շախմատիստներ:
Ավելի վաղ` ապրիլի 20-24-ը, Իսպանիայի Մենորկա կղզում ընթանում էր «Մենորկա Օփեն -2022»-ը։ Մրցաշարին մասնակցել են հայ պատանի գրոսմայստերներ Շանթ Սարգսյանն ու Հայկ Մարտիրոսյանը, որոնք հաջող են հանդես եկել և կիսել են 2-4-րդ հորիզոնականները՝ գրավելով համապատասխանաբար 3-րդ և 4-րդ տեղերը։ Պատանի շախմատիստները զգալիորեն բարելավել են իրենց միջազգային վարկանիշները։