ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՌԴ-ն Ուկրաինայի ուղղությամբ արձակել է 2014 հրթիռ. Զելենսկի

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Լայնամասշտաբ ներխուժման սկզբից ի վեր ռուսական զորքերը 2014 հրթիռ են արձակել Ուկրաինայի ուղղությամբ, հակառակորդի մարտական ինքնաթիռները ուկրաինական օդային տարածք են ներխուժել 2682 անգամ։

Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, փոխանցում է «Ուկրինֆորմ»-ի թղթակիցը։

«Ընդհանուր առմամբ, այս պատերազմի ընթացքում ռուսական բանակն արդեն օգտագործել է 2014 հրթիռ Ուկրաինայի դեմ, գրանցվել է 2682 ռուսական մարտական ինքնաթիռի ներխուժում մեր երկինք: Այս ներխուժումներից յուրաքանչյուրը մեր ժողովրդի մահն է, սա մեր ենթակառուցվածքի ոչնչացումն է», - ասել է պետության ղեկավարը։

Զելենսկին ասել է, որ մայիսի 3-ին, երբ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը ելույթ է ունեցել Գերագույն ռադայում, ռուսական բանակը 15 հրթիռային հարված է հասցրել Ուկրաինային։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular