Զելենսկու գրասենյակից հայտնել են հակակարձակման հավանական ժամկետները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայի զինված ուժերը կկարողանան հակահարձակում սկսել հունիսի վերջ-հուլիսի սկիզբ, եթե ստանան մեծ քանակությամբ արևմտյան զինատեսակներ։ Նման ժամկետներ է նշել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը, փոխանցում է lenta.ru-ն։
«Առաջին զինատեսակները, որոնք կկարողանան կանգնեցնել հակառակորդին, կգան մայիսի վերջին՝ հունիսի սկզբին, իսկ հարձակումը՝ հունիսի երկրորդ կեսից ոչ շուտ»,- մանրամասնել է նա։
Արեստովիչն ընդգծել է, որ հակահարձակումը թույլատրելի կլինի միայն մեծ քանակությամբ զինատեսակների կուտակման դեպքում, ինչը բավարար կլինի մի քանի բրիգադի համար՝ «ամբողջովին վերազինված, պատրաստված, համակարգված»։