ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Նիկո՛լ, հեռացիր՛». Հայաստանում բողոքի ակցիաներ են

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Politnavigator.net-ը գրում է, որ Հայաստանի մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում կրկին բուռն կրքերի հրաբուխ է։ Պատճառը բողոքի տևական ակցիաներն են, որոնք իրականացնում են երկրի ընդդիմադիր հատվածի ներկայացուցիչները։ Ցուցարարները պարզում են Հայաստանի դրոշը և վանկարկում «Նիկո՛լ, հեռացի՛ր»՝ իշխող ուժին մեղադրելով դավաճանության և Արցախը Ադրբեջանին հանձնելու փորձի մեջ։

Այն մասին, թե արդյո՞ք Հայաստանի ընդդիմությունը կկարողանա տապալել գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանությանը, և որո՞նք են հաջողության շանսերը, PolitNavigator-ը փորձել է պարզել քաղաքագետ Հայկ Խալաթյանից։

- Ըստ Ձեզ՝ ընդդիմությունը կկարողանա՞ հայ ժողովրդի աջակցությունը ստանալ։

- Այս փուլում դժվար է ասել։ Այո՛, հայ ժողովրդի մեծամասնության համար անընդունելի է Փաշինյանի քաղաքականությունը, որն ուղղված էր Արցախը հանձնելուն։ Իհարկե, կա նաև մի խումբ, որը խիստ բացասական է վերաբերվում Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի գործողություններին, բայց պասիվ է Հայաստանում ընթացող գործընթացների նկատմամբ։ Բողոքի ակցիաների զանգվածային բնույթն ու դրանց հաջողությունը կախված կլինի միայն նրանից, թե արդյո՞ք ընդդիմությունը կկարողանա հասնել բնակչության բոլոր շերտերին, բացատրել նրանց, որ միայն Փաշինյանին հեռացնելը կօգնի փրկել Արցախն ու հայոց պետականությունը:

- Ինչպե՞ս է վարվելու Նիկոլ Փաշինյանը։ Նա կփորձի՞ ուժ կիրառել խաղաղ ցուցարարների նկատմամբ։

- Նիկոլ Փաշինյանը մինչև վերջ պայքարելու է երկրում իր իշխանության համար և կանգ չի առնելու ոչ մի բանի առաջ։ Նա, իմ կարծիքով, անհրաժեշտության դեպքում կկիրառի ճնշման ուժային լծակներ, մասնավորապես, եթե բողոքի ակցիաները փոքրաթիվ լինեն։ Միայն մեծ թվով մարդիկ կկարողանան ուժային կառույցների ղեկավարությանը հետ պահել ցուցարարներին ուժով ցրելու Փաշինյանի հանցավոր հրամանները չկատարելուց։

-Որո՞նք են այսօր Հայաստանի ընդդիմության հաջողության շանսերը: Կկարողանա՞ն հասնել իրենց նպատակին, որն ուղղված է Հայաստանում իշխանափոխությանը։

- Ընդդիմադիր հատվածի ներկայացուցիչները չունեն հանրային կարծիքը մշակելու և մարդկանց փողոց դուրս բերելու այն ապացուցված տեխնոլոգիաները, որոնք ուներ Փաշինյանը։ Բացի դա ի տարբերություն նախկին նախագահ Սերժ Սարգսյանի Փաշինյանը գնալու է ամեն ինչի, անհրաժեշտության դեպքում նույնիսկ արյունահեղություն է կազմակերպելու իշխանությունը պահպանելու համար։ Ընդդիմադիրները պետք է հայ հասարակությանը հասցնեն այն միտքը, որ իրենք պատրաստ են մինչև վերջ գնալ հայրենիքը փրկելու համար։ Անկեղծությունն ու անձնազոհությունը կարող են օգնել նրանց արթնացնել հայ հասարակության գիտակից հատվածին, տասնյակ, հարյուր հազարավոր մարդկանց դուրս բերել Երևանի փողոցներ և հասնել վստահ հաղթանակի։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular