ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կարեն Կարապետյանը նախազգուշացրել է Ռուսաստանին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպելով ՌԴ վարչապետ Մեդվեդեւի հետ, արել է հետաքրքիր հայտարարություն, բավական ուշագրավ տողատակով: Անկասկած է, որ Կարապետյանի համար այցն ունենալու է քաղաքական կարեւոր նշանակություն, հատկապես այն քաղաքական իրավիճակում, որ ձեւավորվեց նրա շուրջ վերջին ասուլիսից հետո, մասնավորապես 2018-ի խնդրի, նաեւ ընդհանրապես իշխանության մեջ նրա դիրքի առումով

«Գիտեք, որ ռուսաստանյան կապիտալը լայնորեն ներկայացված է Հայաստանի տնտեսությունում: Այնուամենայնիվ, կարծում եմ, որ պետք չէ հանգստանալ, և այսօր կարող ենք քննարկել ակտիվացնելու և նոր ազդակ հաղորդելու ուղղությունները: Այսօր Հայաստանում մի շարք բարեփոխումներ են իրականացվում ներդրողների համար բարենպաստ միջավայր ձևավորելու նպատակով, և մենք մեծապես կողջունենք ռուսաստանյան կապիտալի ներգրավումը: Այս համատեքստում մենք այսօր եկել ենք մի շարք նոր առաջարկություններով, որոնք թույլ կտան դիվերսիֆիկացնել և ընդլայնել մեր համագործակցության ոլորտները», Մեդվեդեւի հետ հանդիպմանն ասել է Կարեն Կարապետյանը:

 Նա մի կողմից արձանագրում է Հայաստանի տնտեսության մեջ Ռուսաստանի գերիշխող ներկայացվածությունը, մյուս կողմից բարձրացնում դրա անարդյունավետության եւ անհեռանկարության հարցը, ակնարկելով, որ Մոսկվան չի կարող հանգիստ լինել իր այդ գերներկայացվածությամբ եւ համարել, թե դա բավարար է Հայաստանն իր գերազդեցության տիրույթում պահելու համար:

 Կարապետյանի հայտարարության տողատակում նշմարվում է հաղորդագրությունը, որ եթե տնտեսական ներկայացվածության արդյունավետությունը չբարձրանա, ապա Հայաստանը իրեն իրավունք կվերապահի փնտրել արդյունավետության այլ աղբյուրներ:

 Սա բավական համարձակ հաղորդագրություն եւ տողատակ է, բայց մյուս կողմից աներկբա է նաեւ, որ թե Հայաստանն այլեւս գործնականում չունի կորցնելու բան՝ տնտեսական հեռանկարներից ելնելով, եւ թե հենց ինքը Կարեն Կարապետյանը, իր հեռանկարներից ելնելով:

 Ահա այդ համատեքստում Կարապետյանը նախազգուշացնելով Ռուսաստանին, մյուս կողմից մեղմում է իրավիճակը եւ ցույց տալիս, որ իր խնդիրը ամենեւին շանտաժը չէ եւ ունի առաջարկներ, որոնք թույլ կտան Ռուսաստանին որակապես փոխել Հայաստանում տնտեսական ներկայացվածությունը եւ մեծ հաշվով «մակաբույծ», Հայաստանից ընդամենը ռեսուրսներ վերցնող ներկայությունից անցնել «հավելյալ արժեք» ստեղծող ներկայության, դրանով իսկ դուրս գալով որակապես նոր մակարդակ:

 Դա կարող է հանդիսանալ հայ-ռուսական հարաբերության ոչ միայն տնտեսական, այլ նաեւ քաղաքական բնույթի փոփոխության մեկնարկ, թեեւ անկասկած է նաեւ, որ այստեղ միայն տնտեսական ներկայության դիվերսիֆիկացիայի գործոնը քիչ է իրավիճակը սկզբունքորեն փոխելու համար: Միեւնույն ժամանակ, Կարապետյանի դիրքը ներկայում թույլ չի տալիս ավելին, անկախ դրա ձգտման, ցանկության կամ պատկերացման մակարդակից:

 Կընդունի՞ Մոսկվան առաջարկը, թե՞ կգերադասի անցնել իրեն բնորոշ պատասխան շանտաժի, Հայաստանի համար կրկնելով այն, ինչ 2016-ի օգոստոսին Պուտինի մակարդակով, երբ հայտարարվեց Հայաստանի ՀՆԱ 10 տոկոսի մասին, Սերժ Սարգսյանին ցույց տալով, թե Հայաստանը չպետք է ակնկալի որեւէ հավելյալ օգնություն:

 Իրավիճակն իհարկե հարաբերական է: Ռուսաստանը Հայաստանում ճգնաժամի մեջ է, խորքային ճգնաժամի, որն անխուսափելի է դարձնելու տապալումը, եթե չգտնվի դրանից ելքը: Աներկբա է նաեւ, որ ելքը ոչ թե Հայաստանի վրա մամլիչի ուժգնացումն է, այլ հակառակը, քանի որ հենց այդ մամլիչն է խորացնում, հասունացնում ճգնաժամը, որը կբերի աղետի թե Հայաստանին, թե Ռուսաստանին:

 Հայաստանում առնվազն տնտեսական ներկայության որակական փոփոխությունը Մոսկվայի համար կարող է լինել իրավիճակի բեռնաթափման թեկուզ կարճաժամկետ լուծում: Այդպիսով Ռուսաստանը գոնե միջնաժամկետ իմաստով կասկածի տակ չի դնի իր աշխարհքաղաքական հետաքրքրությունը, մինչ դրա վերաիմաստավորման պատմական փոփոխությունը արդեն հենց Ռուսաստանում, ինչը մի շարք իրողությունների բերումով այդ երկրում այդուհանդերձ որոշակիորեն հասունացող խնդիր է:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular