ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սա պատերազմ չէ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև. ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ուկրաինայում իրադարձությունները պատերազմ չեն ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև: Այս մասին երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս Գրինֆիլդը, գրում է ՏԱՍՍ-ը։

Նրան հարցրել են, թե արդյոք աֆրիկյան որոշ երկրներ ճնշման տակ են՝ աջակցելու Ուկրաինայի վերաբերյալ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևին, որը դատապարտում է Ռուսաստանի գործողությունները: ԱՄՆ ներկայացուցիչը պնդել է, որ «ԱՄՆ-ն երբեք ճնշում չի գործադրում»։

«Մենք դիմում ենք երկրներին, քանի որ բախվում ենք երկրի ինքնիշխանության վրա հարձակման: Մենք խոսում ենք ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված հիմնական սկզբունքների և ուկրաինական սահմանի ամբողջականության վրա հարձակման մասին: Ես անձամբ մասնակցել եմ մի շարք շատ ինտենսիվ անձնական քննարկումների իմ աֆրիկացի գործընկերների հետ, որոնց ասել եմ, որ սա պատերազմ չէ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև», - պնդել է Թոմաս Գրինֆիլդը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular