ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (մայիսի 4)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Զամբիա՝ Աշխատանքի օր, Չինաստան՝ Երիտասարդության օր, Լատվիա՝ Անկախության վերականգնման օր, Հոլանդիա՝ Հիշատակի օր, Ճապոնիա՝ Կանաչ բնության օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1934-ծնվել է հայ խորհրդային արվեստաբան-նկարիչ Եղիշե Մարտիկյանը։

1913-Երևանում սկսել է գործել հեռախոսային ցանցը։

1933-վախճանվել է կոմպոզիտոր, խմբավար Սպիրիդոն Մելիքյանը։

1940-ծնվել է խեցեգործ-ձևավորող Վլադիմիր Աթանյանը։

1961-ԽՍՀՄ-ում ընդունվել է օրենք պորտաբուծության դեմ պայքարի ուժեղացման նպատակով։

1975-ծնվել է ամերիկահայ ռոք-երաժիշտ, դիջեյ Էնդի Խաչատրյանը։

2005- տեղի է ունեցել «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի գործուն համակարգի ներդրումն ու կայացումը ՀՀ-ում» թեմայով միջազգային համաժողով:

2007 -Ախալքալակի ռազմակայանի գույքով բեռնված շարասյունը հատել է վրաց-հայկական սահմանը և օրվա երկրորդ կեսին հասել Գյումրի: 

2011-մի քանի ժամ շարունակված թեժ քննարկումներից հետո Ֆրանսիայի Սենատը, ըստ էության, մերժել է Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար պատիժ սահմանող օրինագիծը։

2012-Երևանի Հանրապետության հրապարակում, որտեղ նախատեսված էր ՀՀԿ-ի եզրափակիչ հանրահավաքը, տեղի է ունեցել արտակարգ պատահար։ Հանրահավաքին նախորդած համերգի ընթացքում բռնկվել են հանրահավաքին մասնակցող երիտասարդների ձեռքերին գտնվող գազով լեցուն հարյուրավոր փուչիկները։ Եղել են բազմաթիվ տուժածներ։

2015- Վաշինգտոնում ստորագրվել է Հայաստանի և Միացյալ Նահանգների կառավարությունների միջև տարիներ շարունակ բանակցված «Առևտրի և ներդրումների մասին» համաձայնագիրը, որի նպատակն է նպաստել երկու երկրների միջև առևտրի և ներդրումների ընդլայնմանը:

2020- Հայաստանում տեղարշարժի թերթիկի անհրաժեշտությունը հանվել է, բազմաթիվ ոլորտների գործունեությունը թույլատրվել է, սակայն որոշ սահմանափակումներ մնացել են՝ մասնավորապես հասարակական տրանսպորտը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1655-ծնվել է իտալացի երաժշտական գործիքների վարպետ, դաշնամուրի ստեղծող Բարտոլոմեո Քրիստոֆորին։

1715-Փարիզում արտադրվել է առաջին ծալովի անձրևանոցը։

1772-ծնվել է գերմանացի հրատարակիչ, առաջին հանրագիտարանի ստեղծող Ֆրիդրիխ Առնոլդ Բրոկհաուզը։

1776- հայտարարվել է Ռոդ-Այլենդ կղզու անկախությունը, որը ներկայումս ԱՄՆ-ի նահանգ է։

1807-Պարսկաստանի և Ֆրանսիայի միջև կնքվել է Ֆինկենշտեյնյան պայմանագիրը։

1838-մշակույթի գործիչները հետ են գնել Տարաս Շևչենկոյին ճորտությունից։

1848-բացվել է Ֆրանսիայի սահմանադիր ժողովը։

1878-օպերային թատրոնում Թոմաս Ալվա էդիսոնը առաջին անգամ մասսայական ցուցադրել է իր հայտնագործությունը՝ ֆոնոգրաֆը։

1881-ծնվել է ռուս քաղաքական և հասարակական գործիչ, ժամանակավոր կառավարության նախագահ Ալեքսանդր Կերենսկին։

1899-ծնվել է գերմանացի գործարար և գյուտարար, հրթիռատեխնիկայի պիոներ Ֆրից ֆոն Օպելը։

1904-սկսվել է Պանամայի ջրանցքի կառուցումը։

- Անգլիայում Հենրի Ռոյսը և Չարլզ Ռոլլսը սկսել են «Ռոլլս-Ռոյս» ավտոմեքենաների արտադրությունը։

1927-ԱՄՆ-ում ստեղծվել է Կինոմշակույթի ակադեմիան, որը շոտով սահմանել է «Օսկար» կինոմրցանակը։

1928-ծնվել է եգիպտացի ռազմական և քաղաքական գործիչ, Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարեքը։

1935-Ստալինը կարմիր սպաների ավարտական հանդիպման ժամանակ ասել է իր հանարահայտ «Կադրերը որոշում են ամեն ինչ» արտահայտությունը։

1966-Թուրինում իտալական «Ֆիատ» ընկերությունը համաձայնագիր է ստորագրել ԽՍՀՄ-ի Տոլյատտի քաղաքում մարդատար ավտոմեքենաներ արտադրելու վերաբերյալ։

1970-ամերիկյան Կենտ քաղաքի համալսարանում Ազգային գվարդիան կրակ է բացել ուսանողական ցույցի մասնակիցների ուղղությամբ, որոնք բողոքել են Կամբոջա ԱՄՆ-ի բանակի ներխուժման դեմ, 4 ուսանող է զոհվել։

1979-Մեծ Բրիտանիայի վարչապետ է առաջին անգամ դառրձել կին՝ Մարգարետ Թետչերը։

1980-վախճանվել է հարավսլավ քաղաքական գործիչ, երկրի նախկին նախագահ Իոսիպ Բրոզ Տիտոն։

1995-Էկվադորում պատահած ավիավթարի հետևանքով մահացել է Արգենտինայի ամենախոշոր նավթային ընկերության նախագահ Խոսե Էստենսսորոն։

2000-առաջին անգամ հայտնվել է «I love you» համակարգչային  վիրուսը։

2008-վախճանվել է նորզելանդացի դեղագործ, միանգամյա օգտագործման ներարկիչի գյուտարար Կոլին Մյորդոկը։


Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular