ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պետությունը նույնիսկ 10 դրամ չտվեց Գերմանիայում Արմանի բուժման համար. վիրավոր զինծառայողի հայր

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

NEWS.am-ը գրում է.

Բազմաթիվ պատգամավորներ, նախարարությունների ներկայացուցիչներ եւ տարբեր գերատեսչությունների պաշտոնյաներ օգնեցին կազմակերպել ապրիլյան պատերազմի ժամանակ վիրավորված զինծառայող Արման Լազգիյանի՝ Գերմանիայում բուժումը, բայց նրանք դա արեցին որպես անհատներ: Պետությունից նույնիսկ 10 դրամ չհատկացվեց: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արմանի հայրը՝ Միքայել Լազգիյանը:

Նրա խոսքով, Արմանի փաստաթղթերը կազմելու հարցում իրեն օգնեցին ե՛ւ Ազգային ժողովի պատգամավորները, ե՛ւ Պաշտպանության ու Առողջապահության նախարարությունների աշխատակիցները: Բոլորն էլ օգտագործեցին իրենց անձնական կապերն ու հնարավորությունները, արեցին այն ամենը, ինչ իրենց ուժերի սահմաններում էր: Շատերը նաեւ ֆինանսապես աջակցեցին:

Ստացվում է, որ Հայաստանում յուրաքանչյուր ոք առանձնաբար հոգ է տանում զինվորների մասին, ցանկանում է օգնել նրանց, բայց համակարգ, որը կարող էր այդ ամենը կազմակերպել, զինվորի հոր խոսքով, դեռեւս չկա:

Միքայել Լազգիյանը մի քանի անգամ տարբեր մարդկանցից լսել է, իբր պետությունն իր վրա է վերցրել Արմանի բուժումը, բայց մարդիկ պարզապես ապատեղեկացված են եղել: Նա նաեւ լսել է, իբր ինչ-որ հիմնադրամներ են իրենց օգնել, բայց իրականում միակ հիմնադրամը, որն Արմանի բուժման համար գումար է փոխանցել, այն էլ՝ Անահիտ Բախշյանի միջամտությամբ, «Մարտիկ» հիմնադրամն է: Բացի այդ, Լազգիյաններին օգնել են մի քանի բարեգործական կազմակերպություններ:

Միքայել Լազգիյանի կարծիքով, յուրաքանչյուր զինվոր եւ յուրաքանչյուր մարդ պետք է ամեն ինչի պատրաստ լինի հանուն Հայրենիքի՝ փոխարենը ոչինչ չակնկալելով:

Ի դեպ, Արման Լազգիյանը պատահաբար չի հայտնվել Թալիշում. նա երեք ընկերների հետ անձամբ է ցանկացել հենց այնտեղ ծառայել՝ ամենաթեժ եւ վտանգավոր կետերից մեկում, Արթուր Դարբինյանի հրամանատարությամբ:

Հիշեցնենք, որ Արման Լազգիյանը բուժում է ստանում Գերմանիայում, եւ շուտով նրան փոխադրելու են այլ կլինիկա: «Մասնավոր միջոցներով» հավաքված 39 հազար եվրոյի շուրջ կեսն արդեն ծախսվել է, մյուս մասը փոխանցվելու է վերականգնողական կենտրոնին, ուր Արմանին պետք է փոխադրեն մեկ շաբաթ հետո: Այնտեղ բուժման ամեն ամիսը 30 հազար եվրո կարժենա. մեկ ընտանիքի համար սա հսկայական գումար է, բայց պետությունը կարող էր օգնել գոնե մասամբ վճարել Արմանի, Ռուբենի եւ ապրիլյան իրադարձությունների ժամանակ վիրավորված մյուս տղաների բուժման համար:

Ի դեպ, հետաքրքիր է, որ Համբուրգում բնակվող հայերը, որտեղ ներկայում բուժվում է, նույնպես ակտիվորեն ընտանիքին օգնություն են առաջարկում: Շատերը նույնիսկ այլ քաղաքներից են գալիս՝ նրանց հանդիպելու համար: Նույնիսկ առայժմ որեւէ պաշտոնական կարգավիճակ եւ լուրջ ֆինանսական միջոցներ չունեցող փախստականներն են նրանց գումար տվել՝ ով որքան կարողացել է, նաեւ այլ օգնություն առաջարկել, օրինակ՝ գերմաներենից հայերեն թարգմանել եւ այլն:

«Նման պահերին հաճելի է զգալ, որ մենակ չես: Հայաստանում նույնպես մենակ չէինք, զգում էինք, որ ժողովուրդը մեզ հետ է: Գերմանիայում էլ նույնն էր»,- խոստովանում է Միքայել Լազգիյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular