ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կա՛մ նացիստները նրան կկախեն, կա՛մ հակառակորդները նրան կհեռացնեն. Մեդվեդևը՝ Զելենսկու ապագայի մասին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խաղաղ կարգավորման կարիք չունի, վստահ է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։

«Զելենսկին ոչ մի խաղաղության պայմանագրի կարիք չունի, նրա համար խաղաղությունը վերջն է»,-Telegram ալիքում ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալը։

Այս վերջը, ըստ Մեդվեդևի, կարող է լինել «կա՛մ արագ՝ նացիստներից, որոնք նրան կկախեն»՝ մոսկվացիների հետ դավադրության համար, կա՛մ ավելի դանդաղ՝ հակառակորդների կողմից, որոնք կհասնեն նրան հեռացմանը որպես պատերազմում պարտված նախագահ»։

Մեդվեդևը մատնանշել է, որ «այդ են վկայում նրա շուրջը գտնվող տարբեր թափթփուկներ, որոնք վարկաբեկում են խաղաղության պայմանագիրը»։

«Ուստի Զելենսկին կշարունակի փող և զենք մուրալ Արևմուտքից՝ ապացուցելով, որ ինքը խաղի մեջ է, որ ինքը լիբերալ աշխարհի հույսն է, որ նա եվրոպական ժողովրդավարության վերջին պատվարն է, որին բաճկոնավոր արջը (Ռուսաստանը) ուզում է կտոր-կտոր անել»,- ասել է Մեդվեդևը։

Բացի այդ, ըստ Մեդվեդևի կանխատեսման, Ուկրաինայի նախագահը կշարունակի «մարդասպաններ ուղարկել ռուս լրագրողների մոտ, հանցավոր կեղծիքներ ստեղծել ռուսական ռազմական օպերացիայի մասին, չսափրված երևալ տեսախցիկի առաջ և անհեթեթություններ դուրս տալ խթանիչներից այրվող աչքերով»:

«Զելենսկին պաշտոնում մնալու այլ ելք չունի, եթե, իհարկե, բուն պաշտոնը պահպանվի»,- եզրափակել է Մեդվեդևը։



Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular