ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի դիմադրությունն այլևս անիմաստ է. Հրանտ Խաչատրյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ՍԻՄ նախկին նախագահ Հրանտ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 

ՓԱՇԻՆՅԱՆԻ ԴԻՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՅԼԵՎՍ ԱՆԻՄԱՍՏ Է

Մնում է հուսալ, որ նա խուճապի մեջ նոր խնդիրներ չի ստեղծի ժողովրդի, իր ու ՔՊ-ի համար։ Բոլոր ցուցիչները ցույց են տալիս, որ Փաշինյանի թիկունքին կանգնած ուժերը նրա հետ արդեն հույսեր չեն կապում։ Սկսել է աշխատել մերժելու գործոնը։ Լայն զանգվածները միանալու են հրաժարականի պահանջի միջոցառումներին ոչ թե կենտրոնանալով այն խնդրի վրա, թե ով ու ինչպիսին է լինելու հաջորդ իշխանությունը, այլ սպառված համարելով գործող իշխանության ռեսուրսը։
 
Հատկանշական է, որ Հայաստանի քաղաքական դաշտի արևմտամետ հատվածը խիստ գործնական նկատառումներով մինչ օրս հանդուրժում էր Նիկոլին ու միայն թեթև քննադատությամբ սահմանազատվում էր նրա ակնհայտ ձախողումներից։ Այսօր նրանց ներկայացուցիչները, ճիշտ է բարեկիրթ տոներով, սակայն ոչ պակաս խստությամբ են քննադատում անձամբ Նիկոլի հակապետական քայլերը։ Կարելի է եզրակացնել, որ Նիկոլի թիկունքը բաց է մնացել։ Մնում է հուսալ, որ նա խուճապի մեջ, իր ենթակայության ոստիկանական ջոկատների միջոցով նոր խնդիրներ չի ստեղծի ըմբոստացած ժողովրդի, անձամբ իր ու իր մերձավորների համար։ Դեռևս իրեն սատարող ուժերը պետք է հասկանան, որ իշխանափոխության գործնթացն այլևս անշրջելի է։

Ցավալի է, բայց մենք ավանդաբար, կրկին իշխանափոխություն ենք իրականացնում առանց ապագայի նկատմամբ որոշակի հստակ պատկերացում ունենալու։ Բայց դա ևս մեկ ապացույց է, որ մեր ժողովուրդը պետք է սովորի իր ձեռքում պահել ցանկացած իշխանության սանձերը։ Նիկոլը դարձավ Հայաստանի Հանրապետության ամենակարճ պաշտոնավարած ղեկավարը շնորհիվ իր նեղ աշխարհայացքի, անհետևողականության, անհանդուրժողականության ու էքսցենտրիկ բնավորության։
Անցած լինի …

Հ. Գ.
Առաջին մեկնաբանությունում կտեղադրեմ տեսակետս հիմնավորող հղումներ։
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular