ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ղարաբաղում ապագա չեն տեսնում ադրբեջանական դրոշի ներքո

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ng.ru-ն գրում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների մեկնարկը, որի ուղղությամբ կողմերը շարժվում են, դեռ հեռու է թվում։ Ադրբեջանական կողմը նշում է, որ նման պայմանագիր կնքելիս կողմերը պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը, և դրան «կնպաստի ադրբեջանական բանակի հզորացումը»։ Միաժամանակ Բաքուն կոչ է անում համաշխարհային հանրությանը զենք չմատակարարել Հայաստանին և պահանջում է անհապաղ զինաթափել չճանաչված ԼՂՀ պաշտպանության բանակը։ Հայաստանի իշխանությունները կարծես թե համակերպվել են «անխուսափելիի» հետ, և ապրիլի 12-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանին ասել է, որ միջազգային հանրությունը կոչ է անում Հայաստանին «իջեցնել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի նշաձողը, հակառակ դեպքում նա չի կարող օգնություն ցուցաբերել հայկական կողմին»։ Այսպիսով, չճանաչված տարածաշրջանին կարգավիճակ շնորհելու ողջ երկարաժամկետ աշխատանքը, ներառյալ ջանքերը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, նետվում են պատմության աղբանոցը, և այժմ Հայաստանի իշխանությունները հույսը դնում են միայն Ղարաբաղի հայերի իրավունքների, ազատությունների և անվտանգության ապահովման վրա Ադրբեջանի կազմում:

Ասել, որ Հայաստանի վարչապետի հայտարարությունը կոշտ արձագանք և լայն հնչեղություն է առաջացրել Ստեփանակերտում, նշանակում է ոչինչ չասել։ Չճանաչված հանրապետության խորհրդարանում բուռն քննարկումներ են տեղի ունեցել, սկսվել են տեղական իշխանությունների անհապաղ խորհրդակցությունները բանակի և պաշտպանության զորքերի հրամանատարական կազմի հետ, արտահայտվել են հասարակական կազմակերպությունները։ Ապրիլի 14-ին խորհրդարանի արտահերթ նիստում հայտարարություն է ընդունվել, որում միանշանակ ընդգծվել է, որ «Հայաստանի և Ադրբեջանի «խաղաղության» օրակարգի շրջանակներում Արցախը Ադրբեջանին բռնի միացնելու վերաբերյալ ցանկացած բանակցային գործընթաց, ինչպես նաև դրանից բխող ցանկացած փաստաթղթի ստորագրումը խարխլում է ոչ միայն Արցախի պետականությունը, այլ նաև արցախահայության իր պատմական հայրենիքում ապրելու անքակտելի իրավունքը»։ Ղարաբաղի պատգամավորները Հայաստանի իշխանություններից պահանջել են հրաժարվել իրենց ներկայիս «աղետալի դիրքորոշումից», ինչպես նաև ընդգծել են, որ ոչ մի իշխանություն իրավունք չունի խաղաղության պատրվակի տակ իջեցնել Արցախի կարգավիճակի բանակցային նշաձողը, ինչպես նաև միջազգայնորեն ճանաչված ինքնորոշման իրավունքը։

Ըստ երևանյան խորհրդարանական ընդդիմության` ոչ մի կասկած չկա, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում է թուրք-ադրբեջանական տանդեմի բոլոր պահանջները և Արցախը Ադրբեջանին հանձնելու ապազգային որոշում է կայացրել։ Այդ մասին, մասնավորապես, ասված է Դաշնակցություն կուսակցության բյուրոյի հայտարարության մեջ. «Ո՛չ Փաշինյանը, ո՛չ էլ քաղաքական որևէ ուժ չունի մանդատ նման ճակատագրական որոշում կայացնելու՝ անտեսելով արցախցիների կարծիքը»։

Իր պատմական հայրենիքում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն ամրագրված է միջազգային իրավական ակտերով, և 2007 թվականից ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում այն ​​համարվում է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման սկզբունքներից մեկը։ Ի դեպ, ընդդիմությունը ողջ հայ ժողովրդին կոչ է արել դիմակայել ներքին ու արտաքին բոլոր սպառնալիքներին, չհուսահատվել ու պայքարել «հանուն ժողովրդի իրավունքների ու շահերի»։

Այսպիսով, Հայաստանի իշխանությունները հայտարարում են, որ իրենց համար կարևոր են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատությունների, իրավունքների և անվտանգության երաշխիքները։ Բայց թե ինչպե՞ս կարելի է երաշխավորվել Ղարաբաղի հայերի ազատությունները, իրավունքներն ու անվտանգությունը Ադրբեջանի կազմում, կարծես թե ոչ ոք չի մտածել։ Այսօր դա հնարավոր չէ բազմաթիվ պատճառներով։ Օրինակ՝ Ադրբեջանը պնդում է, որ 2020 թվականի պատերազմից հետո ղարաբաղյան խնդիրը լուծվել է, և ոչ միայն նման խնդիր, այլ նաև, ըստ էության, անգամ ԼՂ-ի նման աշխարհագրական անվանում այլևս գոյություն չունի։ Պատճառները իսկապես շատ են, դրանք կարելի է երկար թվարկել, քանի որ ադրբեջանական կողմը դեռևս չի դրսևորել ոչ մի քայլ դեպի խաղաղություն և չի արտահայտել մարդկանց նվազագույն անվտանգությունը երաշխավորելու ցանկություն։ Միայն վերջնագրեր ու սպառնալիքներ: Բաքուն անգամ չի ցանկանում վերանայել իր քաղաքական բառապաշարը։ Իսկ Լեռնային Ղարաբաղում մոտ 120 հազար բնակիչ կա։ Այդ մարդկանց ոչ ոք չի հարցրել, թե ո՞վ և ինչպե՞ս է ապահովելու իրենց իրավունքները, ազատությունները և անվտանգությունը Ադրբեջանի դրոշի ներքո։ Հայաստանի ներկայիս իշխանությունները շտապում են դեպի «խաղաղության դարաշրջան»՝ չստանալով Ղարաբաղի հայերի անվտանգության երաշխիքներ, բայց ստանում են ադրբեջանական նոր անցակետեր արդեն ինքնիշխան Հայաստանի տարածքում և տոտալ շրջափակման շարունակություն։

Մինչ աշխարհը զբաղված է ուկրաինական պատերազմով, այնտեղ՝ այդ մի փոքրիկ կտոր հողի վրա, նորից էթնիկ զտումներ են նախապատրաստվում։ Եվ չկա ուժ, որը կարող է կանխել դա։ Հետո, իհարկե, փաստից հետո ընդհանուր ափսոսանք կարտահայտվի։ Բայց դա դժվար թե օգնի հերթական անգամ իրենց տները լքած վերջին հայերին...Այո՛, կարելի է ըմբռնումով վերաբերվել Ադրբեջանի հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու իշխանությունների ցանկությանը։ Ո՞վ չի ուզում խաղաղություն, բայց այն ամենի ֆոնին, ինչ տեղի է ունենում, անհնար է վստահել Ադրբեջանի «բարի կամքին»...Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների հեռանկարները, նույնիսկ Ռուսաստանի օգնությամբ, մշուշոտ են։ Երևանում և երկրի այլ քաղաքներում, ինչպես և Լեռնային Ղարաբաղում, բողոքի նոր ալիք է բարձրանում ընդդեմ Արցախի լիակատար «հանձնման» Ադրբեջանին։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular