Կուրսկի շրջանում երկաթուղային կամրջի փլուզումը տեղի է ունեցել դիվերսիայի պատճառով. նահանգապետ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ Կուրսկի շրջանի նահանգապետ Ռոման Ստարովոյտը հաստատել է, որ Սուդժա-Սոսնովի Բոր երկաթուղու 67-րդ կիլոմետրում կամրջի փլուզումը դիվերսիայի հետևանք է, հաղորդում է Sputnik-ը։
«Հարուցվել է քրեական գործ, քննչական մարմինները, իրավապահ մարմինների մասնագետները կհետաքննեն ավելի մանրամասն»,- ասել է Ստարովոյտը։
Կամրջի վնասը հայտնաբերվել է մայիսի 1-ին` ժամը 11:20-ին։ Երկաթուղային գիծն օգտագործվում էր բեռնատար գնացքների շարժման համար։ Միջադեպի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։