ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արմեն Ջիգարխանյանի լքված կինը՝ դերասանի դավաճանության եւ նրա 36-ամյա նոր կնոջ մասին

ՎԻԴԵՈ

Արմեն Ջիգարխանյանի երկրորդ կնոջ հետ կապված սկանդալը նոր թափ է ստանում: 81-ամյա Ջիգարխանյանն ու 36-ամյա Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան կրկին հայտնել են ռուսական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Անցյալ տարեվերջին Ջիգարխանյանը տհաճ պատմության մեջ էր հայտնվել՝ կապված իր իսկ թատրոնի աշխատակիցների հետ, որոնք դատական հայց են ներկայացրել հայտնի ռեժիսորի դեմ՝ հայտարարելով, որ իրենց աշխատավարձ չեն վճարում:

 

Այնուհետեւ անցյալ շաբաթ Արմեն Ջիգարխանյանի լքված կինը՝ Տատյանա Վլասովան, առաջին հարցազրույցը տվեց: Նախկին կինը ժողովրդական արտիստին մեղադրեց, որ նա 15 տարի շարունակ դավաճանել է իրեն:

 

Հիմա Տատյանան, որը մինչեւ հիմա ամուսնական մատանի է կրում, կրկին խոսել է այդ թեմայով:

«Սա հին մատանի է, արդեն երկրորդ դարն է ապրում: Նա է ինձ նվիրել,- պարզաբանել է Վլասովան:- Սա նրա տատիկի մատանին է, ներսի հատվածում պապիկի անունն է գրված՝ Հաքիմ, որը մատանին նվիրել է Արմեն Բորիսովիչի տատիկին»:

 

Լեգենդար արտիստի երկրորդ կինը կարծում է, որ նրա մոտ «վնասված է արարքների եւ բառերի իմաստավորման համար պատասխանատու կենտրոնը»:

Տատյանա Վլասովան հաճախ է հարց տալիս, ինչպե՞ս Արմեն Բորիսովիչը երիտասարդ կին ունեցավ: Նրա խոսքով՝ Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի փոխարեն կարող էր ցանկացած այլ կին լինել՝ հայտնվելով վիրահատություն տարած Ջիգարխանյանի կողքին:

 

«Ես դեռ չգիտեի Վիտալինայի մասին, բայց բժիշկը բացատրեց, որ կաթված տարածներից շատերը փոխվում են, այդ պատճառով հարկավոր է համբերել: Ես համբերում էի: Ընդհանրապես ես համբերատար եմ: Չեմ ուզում չար լինել: Ես արնախում չեմ: Այլ կին լիներ, կասեր՝ «Ինչ անենք, պատահել է...»: Բայց այդ կինը նրան ծաղրի առարկա է դարձրել»,- նշել է Վլասովան:

Բորիս Կորչեվնիկովի Прямой эфир ծրագրում («Россия» հեռուստաալիք) նա վստահեցրել է. չի էլ կասկածել, որ ամուսինը կողմնակի սիրավեպ ունի: Իսկ նա վախենում էր ճշմարտությունն ասել 15 տարի շարունակ: Այդ կապի մասին բոլորը գիտեին: Եվ բոլորը լռում էին: Իսկ Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան, Վլասովայի խոսքով, ամեն ինչ արեց՝ Ջիգարխանյանին իրեն ենթարկելու համար. թեյ էր բերում, օգնում էր զգեստափոխվել թատրոնում...

NEWS.am STYLE

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular