Ցանցահենը վաճառքի է հանել Twitter-ի ավելի քան 32 մլն էջերի տվյալների բազան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆNews.am-ը գրում է.
Tessa88 ցանցահենը վաճառքի է հանել Twitter միկրոբլոգերի ավելի քան 32 մլն էջերի տվյալների բազան, հայտնում է LeakedSource-ը:
Բլոգերը տեղեկությունները վաճառում է 10 բիտկոինով (մոտ 5800 դոլար): Պրոֆիլների մեծ մասը պատկանում է ռուսաստանցի օգտատերերի: Տվյալների բազայում կան էլեկտրոնային փոստի հասցեներ, մուտքաբառեր եւ ծածկագրեր:
Թերթը նշում է, որ բուն Twitter սոցիալական կայքը չեն կոտրել: Ենթադրվում է, որ չարագործը տվյալները ձեռք է գցել վնասակար ծրագրային ապահովման միջոցով:
Մի քանի էջերի ստուգումների արդյունքում պարզվել է, որ 15 գաղտնաբառից 15-ն էլ գործող են