Թուրքիայի ՌՕՈւ-ն հրաժարվել է մասնակցել Հունաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություններին. ԶԼՄ-ներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի ռազմաօդային ուժերը հրաժարվել են մասնակցել ՆԱՏՕ-ի Tiger meet զորավարժություններին՝ Հունաստանի հետ տարաձայնությունների պատճառով, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելոբ Sabah թերթը:
Զորավարժությունները տեղի կունենան մայիսի 9-ից 22-ը Հունաստանի ռազմաօդային ուժերի Արաքսոս բազայում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հունաստանի գլխավոր ավիացիոն շտաբը չեղարկել է այդ զորավարժություններին Թուրքիայի մասնակցության հրավերը՝ պատճառաբանելով, որ թուրքական կործանիչները մշտապես խախտում են Հունաստանի օդային սահմանները եւ թռնում են հունական կղզիների վրայով։
Պարբերականը գրել է, որ հյուրընկալող կողմը յուրաքանչյուր զորավարժությունից առաջ տեխնիկական համաձայնագիր է պատրաստում դրանց անցկացման վերաբերյալ։ Պարզվել է, որ Հունաստանը «դիտարկվող փաստաթղթում լրացումներ է կատարել Թուրքիայի դեմ ուղղված մոտեցմամբ», ինչպես նաեւ՝ ուղղված «երկու երկրների միջեւ տարաձայնություններին», նշում է ՄԿ-ն։
Այդ «կանխամտածված լրացումների» դեմ Թուրքիայի ռազմաօդային ուժերի հրամանատարությունը «անհապաղ քայլեր է ձեռնարկել» եւ պահանջել է փոփոխություններ կատարել փաստաթղթում։
Սակայն Հունաստանը չի ընդունել այդ պահանջները։