ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կարեն Կարապետյան vs Գագիկ Ծառուկյան. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ինչի վրա է կառուցված նրանց վարկանիշը

Առաջիկա խորհրդարանական ընտրություններն աչքի են ընկնում թերևս նաև այն հանգամանքով, որ քաղաքական դաշտում ընդգծված լիդերներ չկան: Բայցևայնպես կան առնվազն երկու գործիչներ, ովքեր հասարակության շրջանում ունեն որոշակի դրական վարկանիշ: Ըստ քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի, այդ գործիչներն են վարչապետ Կարեն Կարապետյանը և Գագիկ Ծառուկյանը: Իսկ թե նրանց վարկանիշն ինչի վրա է կառուցված, և որոնք են նրանց ուժեղ և թույլ կողմերը, կփորձենք պարզել ստորև:

Կարեն Կարապետյան

Վարչապետի` որպես համեմատաբար նոր գործչի կերպարը որոշակի հույսեր է ներշնչում: Նրա նկատմամբ վստահության պաշար կա հասարակության հատկապես այն հատվածի մոտ, որի կրթական ցենզը միջինից բարձր է և որը երկրի ապագան կապում է ինտելեկտի, տեխնոլոգիական զարգացման հետ: Վարչապետի վարկանիշը բավականին բարձր է նաև բիզնես դասի շրջանում: «Փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներն զգում են, որ վարչապետն իրենց մտածելակերպի մարդ է: Եվ խնդիրների լուծումը տեսնում է հենց բիզնեսի պրիզմայի միջով»,– կարծում է քաղտեխնոլոգը: 

Բացի այդ, Կ. Կարապետյանը փորձում է ձևավորել նոր մտածողություն: Տարիներ շարունակ շարքային քաղաքացուց մինչև պետական պաշտոնյա առաջնորդվել ենք բարեգործություն, նվիրատվություն ստացողի հոգեբանությամբ` մի տեղից մի բան ստանանք ապրենք, այս, այն երկիրը մի բան տա, յոլա գնանք: Այսօր վարչապետն առաջարկում է ընթանալ ոչ թե բարեգործություն ակնկալելու, այլ ինքնուրույն ստեղծելու, կառուցելու ճանապարհով:

Այս առումով վարչապետ դառնալուց հետո նա երկու հիմնական գործառույթ է կատարում`սանիտարական` մաքրում է դաշտը թե՛ կադրային, թե՛ ուռճացված համակարգից ազատվելու առումով, երկրորդ` կատարում է մոտիվատորի դեր. պետք է ներդրումներ բերել, պետք է բիզնես ծրագրեր ներկայացնել և այլն:
Բացի այս, նրա անվան հետ են կապվում որոշակի ռեֆորմներ: Ընդ որում, իշխանական վերին օղակներից օդիոզ դեմքերի դուրսմղումը նույնպես պայմանավորվում են նրանով: Այս ամենն, անշուշտ, դրական է ազդում նրա վարկանիշի վրա:
Այնուհանդերձ, վարչապետի կերպարն անխոցելի չէ: Ըստ քաղտեխնոլոգի` նրա վարկանիշի վրա բացասաբար է ազդել հանրապետականացումը, ինչը թերևս եղել է պարտադրված քայլ:
Մյուս բացասական գործոնը: Քանի որ երկրի սոցիալ–տնտեսական վիճակը բավականին ծանր է, մարդիկ օր առաջ արդյունքներ են ակնկալում: Եթե առաջիկա 1–2 ամսում երևացող արդյունքներ չլինեն, իսկ դա հիմնականում վերաբերում է ներդրումներին, ապա այդ հանգամանքը բացասաբար կազդի նրա վարկանիշի վրա:

Գագիկ Ծառուկյան

Լինելով մեծահարուստ` Գագիկ Ծառուկյանի կարգախոսները միշտ եղել են սոցիալական, նույնիսկ սոցիալիստական: «Եթե Հայաստանում լիներ նորմալ կոմունիստական կուսակցություն, կասեի, որ Ծառուկյանն այդ կուսակցության ընտրազանգվածին է դեպի իրեն գրավում»,– նշում է Վ. Հակոբյանը:

Սակայն Ծառուկյանն ընտրել է ճիշտ մարտավարություն: Մի երկրում, որտեղ պաշտոնական վիճակագրությունն անգամ փաստում է, որ սոցիալ–տնտեսական վիճակը ծանր է, բնական է, որ գոյություն ունի բողոքական մի զանգված, որը դեմ է իշխանություններին, ընդ որում, այնպիսի իշխանությունների, որը տասնամյակներ շարունակ միայն հիասթափեցրել է: Աղքատ երկրում դասական առումով ընտրություններ անցկացնելը, այսինքն` գաղափարների, ծրագրերի շուրջ պայքարելը, ինչ–որ առումով դատապարտված է: Սոցիալապես անապահով, նույնիսկ կարելի է ասել լյումպենացված զանգվածի մոտ գործում է միանգամայն այլ տրամաբանություն, որը շատ դեպքերում իռացիոնալ է: Եվ նրանք գնում են այն ուժի հետևից, որը կարող է տապալել այդ իշխանություններին:
Ուշագրավ է, որ սոցիալապես անապահով խավին Ծառուկյանի գործունեության մեջ առավել հետաքրքրում են նրա բարեգործությունները: «Բոլորը ենթագիտակցաբար հույս ունեն, որ կարող են ճիշտ ժամին հայտնվել ճիշտ տեղում, ստանալ բարեգործության իրենց մասնաբաժինը»,– համարում է քաղտեխնոլոգը: Իսկ քանի որ Հայաստանում, ցավոք, այս խավը միայն շատանում է, ուստի ընտրազանգվածի պակաս Ծառուկյանը չի ունենա:

Բայցևայնպես, որոշ հանգամանքներ կարող են բացասաբար ազդել նրա վարկանիշի վրա: Առաջին` նա նոր գործիչ չէ և ունի քաղաքական որոշակի բացասական հետագիծ: Իր քաղաքական էվոլյուցիայի ճանապարհին նա իշխանության երկրորդ բևեռից վերածվեց իշխանափոխություն պահանջող գործչի, ինչ–որ առումով հեղափոխական տրիբունի: Այս լոզունգների շնորհիվ նա կարողացավ իր շուրջ համախմբել բավականին ստվար ընտրազանգված:

Քաղաքականություն վերադառնալու մասին իր հայտարարության մեջ նա պարզաբանեց, որ 2015–ի փետրվարին հեռացել էր արյունահեղությունից խուսափելու համար: Սա ակնհայտ ակնարկ է առ այն, որ այսուհետ հեղափոխական տրամադրություններ չի ունենալու: Այս հանգամանքը կարող է ինչ–որ չափով հիասթափեցնել արմատական տրամադրություն ունեցող ընտրազանգվածին:

Մյուս բացասական հանգամանքն այն է, որ նրա վերադարձը կապվում է իշխանության հետ: «Բայց ես համարում եմ, որ խաղի կանոններ են համաձայնեցվել»,– նշում է Վ. Հակոբյանը:
Թե այս երկու գործիչներն ինչպես կընկալվեն և կընդունվեն հասարակության կողմից, ցույց կտան, թերևս, ընտրության արդյունքները:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular