ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եվրոպայում գազի գինը կրկին բարձրացել է. տնտեսագետը` շուկայում սպասվող զարգացումների մասին

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Ապրիլի 27-ին «Գազպրոմը» հայտարարել է, որ ամբողջությամբ դադարեցնում է գազի մատակարարումը լեհական PGNiG ընկերությանը և բուլղարական Bulgargaz ընկերություններին, քանի որ նրանք հրաժարվել են ռուբլով վճարել ռուսական գազի դիմաց: Bulgargaz-ը Ռուսաստանի կողմից առաջարկվող գազի մատակարարումների դիմաց վճարման նոր կարգը համարել է զգալի ռիսկեր ստեղծող պահանջ, որը չի համապատասխանում մինչև այս տարվա վերջ գործող պայմանագրի պայմաններին:

Տնտեսագետ Մերի Բոյաջյանի խոսքով՝ ներկայումս այդ երկրներն ապահովված են գազի անհրաժեշտ պաշարներով և տեխնիկական հնարավորություն ունեն եվրոպական շուկայից ինչպես գազատարով, այնպես էլ հեղուկ բնական գազ ստանալու համար:

«Ինչպես հայտնի է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է երկրի նկատմամբ պատժամիջոցներ կիրառող ոչ բարեկամ երկրներին, այդ թվում՝ ԵՄ երկրներ, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա և մի շարք այլ պետություններ, գազի դիմաց վճարումները կատարել միայն ռուսական ռուբլով: Ներկայում տասը ընկերություններ հատուկ հաշիվներ են բացել Գազպրոմբանկում գազի մատակարարման համար ռուբլով վճարելու համար, իսկ չորս ներկրողներ արդեն վճարումներ են կատարել Ռուսաստանի առաջարկած պայմաններով։ Որպես առաջացած խնդրի լուծում` Եվրամիությունը փորձելու է այլ երկրների տարածքով ներմուծել գազը՝ անհրաժեշտության դեպքում Լեհաստանին և Բուլղարիային թույլ տալով լրացուցիչ ծավալներով գազ գնել եվրոպական շուկայից:

Հատկանշական է, որ ներկայում լեհական PGNiG ընկերության գազի ստորգետնյա պահեստարանները լցված են գրեթե 80%-ով, ինչը զգալիորեն ավելացել է նախորդ տարիների նույն ժամանակահատվածի համեմատ: Բացի այդ՝ Լեհաստանը Գերմանիայից հակադարձ ճանապարհով գազ է ներկրել, ինչն արդեն 2021թ.-ի հունվարին հանգեցրել է երկիր Բելառուսից և Ռուսաստանից գազի մատակարարումների կրճատմանը: Պետք է նշել նաև, որ Լեհաստանը տարեկան սպառում է գրեթե 20 միլիարդ խորանարդ մետր գազ, որից 5 միլիարդը համարվում է սեփական արտադրությունը։

Ինչ վերաբերում է Բուլղարիային, ապա Բուլղարիա ռուսական գազի մատակարարումների ընդհանուր ծավալը 2021թ.-ին կազմել է մոտ 3.3 միլիարդ խորանարդ մետր։ Բուլղարիան Հունաստանի հետ փոխկապակցման միջոցով ստացել է ևս 0.3-0.4 միլիարդ խորանարդ մետր ադրբեջանական գազ: Ընդհանուր առմամբ, երկրի ներքին սպառումը կազմում է տարեկան մոտ 3 միլիարդ խորանարդ մետր, իսկ մնացած մասը երկիրն ուղղում է պահեստարաններ: Ներկայում Բուլղարիայում գազի պահեստարանները լցված են ընդամենը 17%-ով, այսինքն՝ երկիրը չունի սեփական ռեսուրսներ, որպեսզի կանխի գազի առաջացող դեֆիցիտը»,- 1or.am-ի հետ զրույցում նշեց տնտեսագետը։

Միաժամանակ նշենք, որ Բուլղարիան և Լեհաստանը հանդիսանում են տարանցիկ երկրներ: Հարցին, թե հաշվի առնելով, այդ փաստը, սա ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ՌԴ տնտեսության վրա, տնտեսագետը պատասխանեց. 

«Գաղտնիք չէ, որ ռուսական «Գազպրոմը» պաշարներով, բնական գազի արտադրությամբ և շուկայական կապիտալիզացիայով համարվում է աշխարհի խոշորագույն ընկերություններից մեկը։ «Գազպրոմը» տարեկան արտահանում է 10 միլիարդ խորանարդ մետր գազ դեպի Լեհաստան և 2 միլիարդ խորանարդ մետր գազ դեպի Բուլղարիա, ինչը կազմում է ամբողջ արտահանման ծավալների 8%-ը և ամբողջ արտադրության՝ գրեթե 3%-ը:

«Գազպրոմ»-ի կորուստները էական չեն լինի, եթե Լեհաստանի և Բուլղարիայի կողմից ռուսական գազի ներկրումը փոխհատուցվի այլ երկրների կողմից գազամատակարարումների ավելացմամբ, ինչի պարագայում հնարավոր է նաև խուսափել գազի գների հետագա թանկացումներից, սակայն երբ եվրոպական երկրների մեծ մասը հրաժարվի ռուսական գազից և դրա դիմաց ռուբլով վճարելուց, ակնկալվում է գների զգալի բարձրացում և ՌԴ տնտեսության վրա էական բացասական հետևանքների առաջացում»:

Հատկանշական է, որ Լեհաստան և Բուլղարիա մատակարարումները դադարեցնելու մասին «Գազպրոմի» հայտարարությունից հետո Եվրոպայում գազի գինը բարձրացել է մեկ քառորդով՝ գերազանցելով 1300 ԱՄՆ դոլարի շեմը՝ հազար խորանարդ մետրի դիմաց։ Գազի գների բարձրացումը կարող է փոխհատուցել ՌԴ արտահանման ծավալների անկման հետևանքով առաջացող տնտեսական օգուտների կորուստը:

Մարիամ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular