ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյան-Հարությունյան հանդիպումը ցուցադրական բնույթ է ունեցել. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայկական երկու հանրապետություննների ղեկավարներն ու կառավարությունների որոշ անդամներ երեկ Երևանում են հանդիպել: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, ըստ պաշտոնական տեղեկատվության, խաղաղության օրակարգի մասին մտքեր են փոխանակել: «Արցախցուց ավելի շատ որևէ մեկը, երևի թե, չգիտի խաղաղության գինը»,- Փաշինյանին ասել է Հարությունյանը:

«Ժողովուրդ» օրաթերթի արցախյան աղբյուրները փոխանցում են՝ երեկվա հանդիպումը ցուցադրական բնույթ է ունեցել լոկ՝ հասարակությանը ցույց տալու համար, թե երկու պետությունների քաղաքական իշխանությունները միմյանց հետ որևէ խնդիր ու հարց չունեն: «Քանի որ Հայաստանում այս օրերին ընդդիմությունը ցույցեր է իրականցնում, փողոցային պայքարի է դուրս եկել, վաղն էլ պատրաստվում է մեծամասշտաբ հանրահավք իրականացնել, ապա Փաշինյանի նախաձեռնած հանդիպումը իմաստ է ունեցել ցույց տալու, թե իբրև թե ամեն ինչ «օքեյ» է: Սա հայաստանյան ընդվզումները մեղմելու համար կազմակերպված հանդիպում էր ընդամենը»,- ասաց մեր զրուցակիցը:

Նրա համոզմամբ՝ այդ հանդիպումը քաղաքական որևէ ենթատեքստ չի ունեցել, ու դա այն հստակ պատճառով ու տրամաբանությամբ, որ Արցախի արտաքին քաղաքականության թիվ մեկ պատասխանատուն՝ ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը, ներկաների մեջ չի եղել: «Տեսակետ կա, թե Փաշինյանը Արցախի մասով արցախցի պաշտոնյաների գլխի տակ ցանկացել է փափուկ բարձ դնել»,- փոխանցեցինք արցախցի մեր աղբյուրին:

«Հուսամ՝ փափուկ բարձին չեն դնի գլուխները, չնայած, վստահեցնում եմ՝ Արայիկ Հարությունյանի ու Նիկոլ Փաշինյանի «խաղաղության օրակարգերը» տարբերվում են: Հարությունյանը հավատարիմ է այն օրակարգին, որ օրեր առաջ հաստատվել ու հրապարկվել է Արցախի խորհրդարանի կողմից: Հանդիպման ընթացքից մեկ դրվագի, այնուամենայնիվ, արժի ուշադրություն դարձնել: Փաշինյանն ասում է, թե իրենք Արցախի մասով դրսում ինչ խոսում կամ բանակցում են, արցախցի գործընկերներին տեղյակ են պահում, իսկ դա նշանակում է, որ Արցախի պաշտոնատար անձանց հետ ոչ թե համգործակցում են, այլ սոսկ «տեղյակ են» պահում»,- նշեց նա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular