ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վիլլա Les Cèdres․ Ինչպիսի տեսք ունի աշխարհի ամենաթանկարժեք տունը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Les Cèdres  վիլլան՝ աշխարհի ամենաթանկարժեք բնակելի տունն է: Ժամանակն է եկել վերահաշվարկել խնայողությունները, քանի որ այն հանել են վաճառքի:

1or.am-ի տեղեկություններով այն գտնվում է Ֆրանսիայի հարավում, Նիցցայից ոչ հեռու գտնվող նախկին ձիթապտղի ֆերմայի մասին, որը կառուցվել է 1830թ․: Շրջանը կոչվում է Սեն Ժան Կապ Ֆերրա: Դա կուրորտային վայր է՝ դեպի բաց ծավ դուրս եկող հրվանդանի վրա, որտեղ կարելի է հանդիպել Microsoft-ի համահիմնադիր Փոլ Ալլենին և երաժիշտ Էլթոն Ջոնին:

Bloomberg-ի հաշվարկներով վիլլայի գինն է՝ 410 միլիոն դոլար: Համեմատության համար՝ կղզու գները՝ սկսում են 100 000 դոլարից, իսկ Բեյոնսեի առանձնատան գինը կազմում եմ 200 միլիոն դոլար:

Վիլլան ժամանակին պատկանել է Բելգիայի Լեոպոլդ 2-րդ թագավորին: 35 ակրի վրա տնկած են 14000 բույս՝ դրանք հիմնականում ձիթապտղի ծառեր են, որոնցից ամենահինը՝ 300 տարեկան է: Նաև այստեղ կա 25 ջերմոց, օլիմպիական չափսերի լողավազան և ․․․ բազում էսթետիկ հաճույքներ: Վերջինին կարելի է վերագրել մեզ համար մի փոքր անսովոր տան ավազավարդագույն երանգով տեսքը և Աթենայի բրոնզաձույլ արձանը:

Տան մակերեսը կազմում է 18 000 քառակուսի մետր՝ 14 ննջարան, մի քանի հյուրասենյակ, որոնք, ճիշտն ասած՝ ավելի շատ նման են թանգարանի: Գրադարանում պահվում են 3000 գիրք, որոնցից մեկը տպագրվել է 1640թ․: Նշենք, որ կահույքը ընդգրկված չէ գնի մեջ, բայց այն նույնպես կարելի է գնել: Նախնական գինն այդքան բարձր է՝ հողի, տան չափսերի և նրա դիրքի պատճառով:

Վիլլան անկասկած գեղեցկուհի է: Իսկ բնապատկերներն անգին են: Տանիքում գտնվնող տեռասայից կարելի է հիանալ Վիլֆրանշ  ցյուր Մեր միջերկրական կուրորտով և Էզ քաղաքի դեռևս միջին դարերում կառուցված ուղեկամուրջով, իսկ արևելքում նկատվում է Ֆրանսիայի և Իտալիայի միջև գտնվող սահմանը: Համաձայնվեք, ինչպե՞ս կարելի է այս ամենի համար ավելի քիչ գին պահանջել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular