ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բաթում քաղաքում բացվել է «Արմաթ» լաբորատորիա

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Փետրվարի 2-ին Վրաստանի Հանրապետության Բաթում քաղաքում բացվեց «Արմաթ» ինժեներական լաբորատորիա։ Այն տեղադրվել է Բաթումում հայ համայնքի մշակութային կենտրոնում։ Բացման արարողությանը ներկա էին աշխատանոցի ապագա սաները և նրանց ծնողները, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչներ։

Нет описания.

«Այս օրերին Երևանում իրականացվում է Բաթումի «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի խմբավարի վերապատրաստումը և մեկ շաբաթից դասընթացները կմեկնարկեն։ Այս պահին ցուցակագրվել է շուրջ 45 երեխա։ Ամռանը լավագույն 8 երեխաները կհաճախեն «Արմաթ» տեխնոլոգիական ճամբար և կշփվեն Հայաստանի մարզերի իրենց հասակակիցների հետ։ Լաբորատորիան ներդրվել է Ջինիշյան հիշատակի հիմնադրամի աջակցությամբ», - նշեց «Արմաթ» ծրագրի ղեկավար Սեդրակ Վարդանյանը։

«Մենք կարևորում ենք «Արմաթ» կրթական մոդելի տարածումը՝ այն տարածքներում, ուր գործում են հայկական համայնքներ, և հատկապես՝ այն հատվածներում, որոնք պատմական համայնքներ չեն։ Հուսանք, Վրաստանում մեր գործընկերների հետ  կշարունակենք ակտիվ համագործակցությունը», - նշեց «Արմաթ» կրթական ծրագրի արտահանման գծով մասնագետ Շաղիկ Հովսեփյանը։

ԱՏՁՄ-ն մեկնարկել է հայկական կրթական մոդելն արտահանելու գործընթացը տարիներ առաջ՝ գրանցելով գործնական հաջողություններ։  «Արմաթ» աշխատանոցներ բացվեցին Հնդկաստանում։ Այժմ ընթանում է Բանգլադեշում աշխատանոցի տեղադրման գործընթացը։ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը պարբերաբար հյուրընկալում է գործընկեր պետությունների աշխատանքային պատվիրակություններ՝ ներկայացնելու «Արմաթ» կրթական մոդելն ու նպաստելու վերջինիս տարածմանը։

Нет описания.

Հիշեցնենք, որ ներկա պահին գործում է 620-ից ավել «Արմաթ» աշխատանոց Հայաստանում (ներառյալ՝ Արցախը), Հնդկաստանում և Վրաստանում։ Շուրջ 16000 երեխա ներգրավված է «Արմաթ» ԻԼ նախագծերում։

ԱՏՁՄ  հանրային կապերի պատասխանատու

Աննա Դանիելյան

բջջ.՝ +374 77 138 938

էլ-փոստ՝  [email protected]

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular