Ռուսաստանը և Իրանը համագործակցում են, չնայած աշխարհի իրադրությանը. Մոսկվայում Իրանի դեսպան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄոսկվան և Թեհրանը շարունակում են համագործակցությունը պարենի ոլորտում, չնայած Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրությանը: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին:
«Չնայած նոր պայմաններին, մենք Ռուսաստանի հետ համատեղ աշխատում ենք, մեր պայմանները կենտրոնացվել են այն հարցում, որպեսզի համագործակցությունը շարունակվի (բարի) դրացիության շրջանակներում»,-ասել է դեսպանը: Ավելի վաղ Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ), Համաշխարհային բանկը, ՄԱԿ-ի պարենավորման համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) եւ Առեւտրի համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կոչ են արել համաշխարհային հանրակցությանը՝ Ուկրաինայի իրադարձությունների լույսով հրատապ միջոցներ ձեռնարկել պարենային անվտանգության ապահովման ուղղությամբ, հայտարարելով, որ բազային սննդամթերքների գների կտրուկ բարձրացումը եւ ապրանքների մատակարարման հետ կապված խափանումները «աղքատության են մատնում միլիոնավոր մարդկանց»: Արեւմուտքի մի շարք երկրներ նոր պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի նկատմամբ Ուկրաինայի պատճառով:
Ինչպես հայտարարել է ՌԴ նախագահ մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, Արեւմուտքի պատժամիջոցները շատ լուրջ են, Ռուսաստանը դրանց պատրաստվել է վաղօրոք: Նա հավելել է, որ դրանց շուրջ պահանջվում է վերլուծություն եւ գերատեսչությունների համակարգում՝ ՌԴ-ի շահերին համապատասխան պատասխան միջոցներ մշակելու համար: