ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իմ անունից և իմ եղբոր անունից կախվելը ձեզ համար գործելաոճ եք դարձրել. Ալեն Սիմոնյանի կոշտ արձագանքը՝ Արամ Աբրահամյանին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Առավոտ» թերթի խմբագիր Արամ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով «նախկինների» և «ներկաների» «սափրագլուխ ախրաննիկներին»:

«Ռոբերտ Քոչարյանի ժամանակ օլիգարխների սափրագլուխ «ախրաննիկները» անպատիժ մարդ էին ծեծում և «տեցի կրուգներում» փոխհրաձգություններ էին սարքում: Սերժ Սարգսյանի օրոք այդ դեպքերը էապես նվազել էին, բայց պետական պաշտոնյաների թիկնապահներն ու «կարմիր բերետավորները» նույնքան դաժան էին և ամբարտավան: Այդ ավանդույթները շարունակվում են նաև հեղափոխությունից հետո: Եվ խնդիրն այն չէ, որ այդ մասնագիտության մարդիկ տառապում են ինչ-որ պաթոլոգիկ սադիզմով: Ո՛չ, նրանք առաջնորդվում են իրենց «շեֆերի» ցանկություններով և նախապատվություններով: Առաջ Սերժ Սարգսյանի եղբայրն էր, հիմա Ալեն Սիմոնյանի և Արայիկ Հարությունյանի եղբայրներն են: Եվ դարձյալ՝ չեմ հավատում, որ 2018 թվականին մեր հեղափոխականները խաբում էին, որ իրենք գալիս էին իշխանության՝ «նախկինների» նման դառնալու համար, ինչպես հիմա ասում են ընդդիմադիրներից ոմանք: Ո՛չ, վստահ եմ, որ նրանք անկեղծորեն կարծում էին, որ իշխանական աթոռներին հասնելուց հետո, նրանք նույն մարդը կմնան, որ բիզնեսներին և մեդիառեսուրսներին տիրանալու մասին չեն մտածի, որ իրենց տեղաշարժերով ոչ մեկին նեղություն չեն տա, և հաճախ աշխատանքի կգնան հեծանիվով կամ մետրոյով: Իսկ ինչո՞ւ չեղավ այնպես, ինչպես որ նրանք և մենք էինք ցանկանում»,- հարցնում է լրագրողը, հետո ինքն իր հարցին պատասխանում՝ երբ դու սովորական մարդ ես (ուսանող կամ վարորդ), դու հետևում ես վարքային մեկ մոդելի, իսկ երբ բանտապետ ես կամ «ախրաննիկ», այդ դերը քեզնից բոլորովին այլ վարք է պահանջում: Նույնը՝ երբ դու շարքային քաղաքացի ես (ակտիվիստ ես, ֆեյսբուքյան ստատուսագիր ես), կամ՝ իշխանավոր՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Առաջարկվող դերը մարդուց պահանջում է համապատասխան վարք: Խնդիրն այն է, որ մարդու առաջ նման պահանջ չդրվի:

1or.am-ը նկատեց, որ Աբրահամյանի գրառումը մեկնաբանել է անձամբ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ մասնավորապես գրելով.

«Ի՞նչ է Ալեն Սիմոնյանի եղբայրը մարդ է ծեծում, թե՞ սափրագլուխներով է ման գալիս, թե՞ երիտասարդ օլիգարխ է դարձել: Իմ անունից և իմ եղբոր անունից կախվելը ձեզ համար գործելաոճ եք դարձրել: Իմ եղբայրը երկու բարձրագույնով համեստ տղա է, ով քաղաքում հայտնի է միայն իր բարությամբ և պարկեշտությամբ: Ամոթը լավ բան է: Բավական է»:
 
Մարիամ Նալբանդյան
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular