ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կանադայի խորհրդարանն Ուկրաինայում ՌԴ գործողությունները որակել է «ցեղասպանություն»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Կանադայի խորհրդարանի Համայնքների պալատն Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության հանցագործությունները որակել է «ցեղասպանություն»։

«Հաշվի առնելով Վլադիմիր Պուտինի և Ռուսաստանի խորհրդարանի անդամների հրամանով զգալի քանակությամբ հստակ ապացույցները Ռուսաստանի զինված ուժերի կողմից ուկրաինացիների դեմ իրականացված սիստեմատիկ և բազմաթիվ ռազմական և մարդկության դեմ հանցագործությունների մասին՝... Կանադայի Համայնքների պալատն ընդունում է, որ Ռուսաստանի Դաշնությունը ցեղասպանություն է իրականացնում Ուկրաինայի ժողովրդի նկատմամբ,-ասվում է Կանադայի Համայնքների պալատի հայտարարության մեջ:

Դրանում նաև նշվում է, որ ռուսական ռազմական հանցագործությունները ներառում են զանգվածային վայրագություններ, ուկրաինացի խաղաղ բնակիչների դիտավորյալ սպանությունների համակարգված դեպքեր, դիակների պղծում, ուկրաինացի երեխաների հարկադիր արտաքսում, խոշտանգումներ, ֆիզիկական և հոգեբանական վնասվածքներ և բռնաբարություններ:

Երկու շաբաթ առաջ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել էր, որ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիան «ճիշտ» է անվանվել  «ցեղասպանություն»։ Այդ ժամանակ նա դարձել էր Արևմուտքի երկրորդ առաջնորդը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենից հետո, որը Ռուսաստանի Դաշնության ներկայիս գործողություններն անվանել է «ցեղասպանություն»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular