ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի և Արցախի արտգործնախարարների միջև տևական ժամանակ է՝ որևէ կապ չկա. «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի և Արցախի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Դավիթ Բաբայանի միջև տևական ժամանակ է՝ որեւէ կապ չկա․ նրանք անցած տարվա սեպտեմբերից չեն հանդիպել, ԱՀ ԱԳՆ կայքում անգամ արտգործնախարարների հեռախոսազրույցի մասին լուր չկա։ Վերջին հանդիպումը, ըստ կայքի, սեպտեմբերի 7-ին է եղել․ «Քննարկվել են արտաքին քաղաքականության ոլորտում 2 հայկական պետությունների համագործակցությանը, տարածաշրջանային գործընթացներին ու ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր։

Երկուստեք կարևորվել են փոխգործակցության շարունակական ընդլայնումն ու խորացումը, հայկական երկու հանրապետությունների արտաքին գերատեսչությունների համագործակցության բարձր մակարդակի պահպանումը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ պարբերաբար քննարկումների կազմակերպումը»։ Մենք Դավիթ Բաբայանից հետաքրքրվեցինք՝ ինչո՞վ է պայմանավորված կապի խզումը։

«Մեր արտաքին գործերի նախարարությունների միջև կապերն ամուր են, ուրիշ բան՝ աշխատանքի նրբություններ, քննարկումներ՝ դա թողնենք, այլ հարց է․․․ այնպես պետք է անենք, որ կապը միշտ ամուր լինի ստրուկտուրաների միջև՝ անկախ նրանից, թե ով է ղեկավարում»,- ասաց նա։ Խնդրեցինք ուղիղ ասել, թե երբ է Դավիթ Բաբայանը վերջին անգամ տեսել Արարատ Միրզոյանին։ «ՀՀ նախագահի երդմնակալությանը»։ Նկատի ունենք՝ գործնական հանդիպում ե՞րբ է եղել։ «Լավ, ես արդեն հանդիպման եմ»,- ընդհատեց Բաբայանը՝ հաստատելով լուրերը, որ երկար ամիսներ չի հանդիպել Միրզոյանի հետ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular