ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՄԱԿ-ում հայտնել են Ուկրաինայում լրագրողների և պաշտոնյաների սպանության ընդհանուր թիվը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՄԱԿ-ը հետաքննում է Ուկրաինայում խաղաղ բնակչության 300 սպանություն։  Զոհերի ընդհանուր թիվը կչափվի հազարներով: Այս մասին այսօր CNN-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայում ՄԱԿ-ի դիտորդական առաքելության ղեկավար Մաթիլդա Բոգները։
 
Նրա խոսքով, սա միայն սկիզբն է, և նույնիսկ դժվար է նշել զոհերի ընդհանուր թիվը։  Այս օրվա դրությամբ առաքելությունը փաստագրել է խաղաղ բնակչության մոտ 5000 սպանություն, բռնաբարության տասնյակ և առևանգման շուրջ 150 դեպք:
 
 «Լսում ենք, որ Ռուսաստանի Դաշնության կողմից գրավված որոշ տարածքներում հալածվում են ուկրաինամետ հայացքներ ունեցող մարդիկ, օրինակ՝ ձերբակալում են տեղի պաշտոնյաներին, ակտիվիստներին, իրավապաշտպաններին, երբեմն՝ լրագրողների։ Ոմանք ազատ են արձակվել, ինչը լավ է, բայց մյուսներին մահացած են գտել»,- ասում է Բոգները:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular